Եթե որդի ունեք, ապա անպայման կարդացեք սա, շատ կարևոր է․․․Պետք է իմանա յուրաքանչյուրը
Երբեք մի ծիծաղեք ձեր որդու վրա
Տղամարդու համար մոր ծաղրանքը միշտ էլ տրավմա է, շատ խորը ու անուղղելի։Կարևոր չէ, թե ինչի վրա եք ծի-ծաղում․գուցե շալվարն է սխալ հագել,կամ գեշ շունիկ նկարել,էական չէ։Ձեր ծաղրանքը նա կհիշի ողջ կյանքում, ու երբեք չի ների։
Պատասխանեք բոլոր հարցերին
Ցանկացած տարիքում։ Երբեք մի ասեք «որովհետև» կամ «կմեծանաս-կիմանաս»։ Միշտ, բոլոր հարցերին։ Եթե չգիտեք պատասխանը, հենց այդպես էլ ասեք։ Փորձեք իմանալ ու անպայման պատասխանեք։
Ձեր որդուց խորհուրդ հարցրեք որոշումներ կայացնելիս
Չեք էլ պատկերացնում, թե ինչ հեշտությամբ կարող են երեխաները լուծել ձեր բազմաթիվ խնդիրները, տալ այն-պիսի հարցերի պատասխաններ, որոնց վրա մի քանի ամիս գլուխ էիք կոտրում։
Մոռացեք «ԵՍ ՔԵԶ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԷԻ» խոսքերը
Եթե նույնիսկ ասել էիք, իսկ նա չի լսել ու նույն սխալը արել, միևնույնն է, մոռացեք։ Մեկընդմիշտ։ Դուք երեխայի հետ մրցելու իրավունք չունեք։
Գովանաբանեք
Հիացեք՝ առանց «բայց»-երի։ Ուղղակի ասեք, որ հիանալի է ստացվել։ Հավատացեք, որ երբ ձեր երեխան մեծա-նա, նա ինքը կհասկանա, թե ինչն է պետք շտկել։
Աջակցեք նրան երազանքների հարցում
Եթե երեխան ասում է, որ ուզում է տիեզերագնաց դառնալ, ասեք, որ դա շատ լավ է, նրա համար տվյալ թեմա-տիկայով գրքեր գնեք։ Հետո կասի, որ նկարչի մասնագիտությունն է ընտրել, կրկին շատ լավ է։ Հետո կորոշի լի-նել հրշեջ․․․ Սխեման հասկանալի է, չէ՞։
Եթե երեխան արտասվում է․․․
Նշանակում է, դժբախտություն է եղել։ Ձեզ համար աննշան (մանկապարտեզում վատ շիլա էին տվել), բայց նրա համար ահռելի մեծ։ Նրա համար ցանկացած անհաջողություն՝հսկայական է։ Քանի որ երեխայի աշխարհը շատ փոքր է, որ շիլան կորի դրա մաշտաբների մեջ։ Եթե վատ բան է եղել, պիտի հանգստացնեք նրան։
Անկախ նրա-նից, թե երեխան քանի տարեկան է։ Դուք պարտավոր եք հանգստացնել նրան։ Դա ուղղակի օրենք է, պարտա-դիր նախապայման՝հետագայում երեխայի հետ փոխընկալում ունենալու համար։Նրա համար նոտա-ցիաներ մի կարդացեք, երբեք։
Միշտ եղեք նրա կողքին։
Ոչ միայն խոսքով, այլև գործով։ Երբեք մի գոռացեք նրա վրա, եթե ընտանիքի մյուս անդամները անում են դա, երբեք մի համաձայնվեք ձեր երեխայից գանգատվողների հետ։