Այս ամենը փողը դեպի ձեզ կքաշի
ԴՐԱՄԱՊԱՆԱԿ
- Գումարը կարմիր գույն շատ է սիրում, գնեք կարմիր դրամապանակ իսկական կաշվից։
- Մի ծախսեք մինչև վերջին կոպեկը, գնումներ անելուց հետո գոնե մի թղթադրամ թողեք դրամապանակի մեջ, դատարկ դրամապանակը աղքատությունը իրեն է ձգում։
- Մանրադրամները պահեք թղթադրամներից առանձին։
- ժամանակ դրամապանակում մի պահեք մաշված , քրքրված վնասված փողեր։
- Դեն մի նետեք հին դրամապանակները։
- Դրամապանակում դրամները դասավորեք այնպես, որ թվերը նայեն նույն ուղղությամբ։
- Դրամապանակի չերևացող տեղում պահեք 2 դոլարանոց կամ 5 նիշ պարունակող թղթադրամ։
- Շատ մանրադրամներ մի պահեք, դրանցից կարելի է ազատվել կիրակի օրը ՝կարիքավորներին տալով։
- Փողը հաշիվ է սիրում, բայց չի կարելի այն հաշվել երեկոյան արևի մայր մտնելուց հետո։ Դա անհաջողություն կբերի։
- Երբեք ոչ ոքի ցույց մի տվեք ձեր ունեցած գումարը։
- Որպեսզի գումարը անիմաստ չվատնվի, աշխատավարձի օրը չի կարելի ծախսել ոչ մի կոպեկ, գումարը պետք է մի օր գիշերի տանը։
- Ձեռքից ձեռք գումար մի տվեք կամ վերցրեք, դրա հետ կարող է նաև անցնել գումարը տվողի էներգետիկան։
- Երբեք մի նայեք այն մարդու աչքերի մեջ, ում ողորմություն եք տալիս։
- Երբեք ինքներդ ձեր մազերը մի կտրեք ,դա կարող է հեռու տանել ֆինանսական հաջողությունները։
- Երբեք մի նախանձեք նրան ,ում գումարն ավելի շատ է քան ձերը ,դա կբերի էլ ավելի ծանր ֆինանասական դժվարությունների։
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն