Ահա թե ինչու պետք է Երկվորյակ ընկեր ունենալ, նրանց հետ կյանքն անչափ ուրախ է: Նրանք, ովքեր Երկվորյակի նշանի տակ ծնված ընկեր ունեն, կհաստատեն, որ այդպիսի ընկեր
ունենալը իսկապես պարգև է:
Երվորյակներն ասես թարմ օդի հոսանք լինեն: Եթե Ձեր ընկերախմբում կա Երկվորյակ, նշանակում է ուրախ մթնոլորտն ապահովված է, խելահեղ արկածների պակաս չեք ունենա:
Երկվորյակները նրբաճաշակ են և եթե նրանք ձեզ ընտրել են որպես ընկեր, նշանակում է՝ ձեր
բախտը բերել է: Նրանք շատ ուղղամիտ են, երբեք չեն սիրում կեղծավորություն անել:
Նրանք չեն սիրում ճանճը փիղ դարձնել, չնայած, որ նրանք նորմալ հանգիստ վիճակից միանգամից կարող են անցնել ագրեսիվ վիճակի, հետո կրկին վերադառնալ հանգիստ վիճակին:
Եթե դուք ընկերություն եք անում Երկվորյակի հետ, ապա ուշադրություն չպետք է դարձնեք նրա այդպիսի հոգեվիճկին:
Նրանք նվիրվում են ամբողջ հոգով ու սրտով, բայց և նույն կերպ ատում են, նրանց համար չկա
ոսկե միջինը: Նրանք անձնվիրաբար կարող են պաշտպանել ընկերներին: Երկվորյակները ունեն ևս մեկ հիանալի հատկություն. Շատ արագ մոռանում են կոնֆլիկտնեը:
Երկվորյակի հետ կոնֆլիկտ ունենալուց հետո դուք կզարմանաք, երբ նա ձեզ հանկարծ ընթրիքի
հրավիրի, ասես ոչինչ չի եղել. Այո՛, նրանք այդպիսին են:
Երկվորյակներն ունեն իրենց անձնական ժամանակային զգացողությունը, որ կարող է չհամընկնել ձերի հետ: Նրանք գիտեն, որ առանց իրենց ոչինչ չեն սկսելու, հենց դա էլ երբեմն նրանց թույլ է տալիս հանգիստ ուշանալ:
Երկվորյակներին կարելի է հանգիստ տարբերել մի ամբողջ ամբոխի մեջ: Նրանք անպայման
կառանձնանան որևէ կերպ: