Բաղադրատոմս
հավի փափկամիս — 400 գ
պանիր մասկարպոնե — 150 գ
աղ — ըստ ճաշակի
պղպեղ սև — ըստ ճաշակի
կարագ — տապակելու համար
բուսայուղ — տապակելու համար
պապրիկա — 1 ճ/գ
չորահաց — 4 ճ/գ
քրքում — 0,5 թ/գ
Կանաչ միջուկի համար՝
կարագ — 30 գ
կանաչի — մի քանի ճյուղ
Պատրաստման եղանակը
Հավի փափկամիսն անցկացնում ենք մսաղացով, ավելացնում մասկարպոնեն, աղն ու պղպեղը:
Պատրաստում ենք կանաչ միջուկը: Կարագն ու մանրացրած կանաչին լավ տրորում ու խառնում ենք: Միջուկը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 15 րոպեով տեղափոխում սառցախցիկ:
Վերցնում ենք միսը, մեջտեղը մի քիչ փոսիկ անում, որտեղ էլ դնում ենք կանաչ միջուկը:
Կոտլետներ ենք ձևավորում: Քրքումը, չորահացն ու պապրիկան խառնում ենք, կոտլետները թաթախում այդ զանգվածի մեջ և 10 րոպե թողնում այդպես:
Կարագի և բուսայուղի խառնուրդի մեջ 4 կողմից տապակում ենք կոտլետները, ինչից հետո էլ 10 րոպեով տեղափոխում նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցը:
Ահա և վերջ:
Պատրաստեցինք շատ համեղ հավի մսով կոտլետ։