Եթե սիրում եք ցերեկային ժամերին քնել, ապա անպայման պետք է կարդաք սա

Ցերեկային քունը կարող է լավացնել տրամադրությունը։ Սերոտոնին հորմոնը, որը պատասխանատու է երջանկության զգացման համար, մեծ քանակով արտադրվում է, երբ քնած եք։

Այդ պատճառով էլ ցերեկային քունը մեծացնում է դրա արտադրությունը, ինչը ձեզ թույլ է տալիս ավելի հանգիստ և ինքնավստահ զգալ։ Ցերեկային քունը լավացնում է ստացված տեղեկատվությունը կառավարելու կարողությունը։

Հետազոտություններից մեկի ընթացքում պարզվել է, որ մարդու արտադրողականությունը նվազում է, երբ ուղեղն առանց դադարի է աշխատում։

Երբ հետազոտության մասնակիցներին հնարավորություն էին տալիս 30 րոպեով քնել, արտադրողականությունը զգալիորեն բարձրանում էր։

Ցերեկային քունը կարող է բարձրացնել զգոնությունը։ ՆԱՍԱ-ի հետազոտությունները ցույց են տվել, որ 40 րոպե քնած մարդկանց զգոնությունը բարձրանում էր 100 տոկոսով։

Ցերեկային քնի արդյունքը կարող է համեմատվել 200 միլիգրամ սուրճի ազդեցության հետ։ Ցերեկային քունը կարող է նկատելիորեն բարձրացնել ստեղծագործականությունը։

Սա կարող է կապված լինել զգացմունքների սրման հետ, որոնք հայտնվում են լավ հանգստացած մարդու մոտ։ Լավ հանգիստը նպաստում է հիշողության լավացմանը։ Օպերատիվ հիշողությունն ավելի լավ է, եթե լավ հանգստացել եք։ Ցերեկային քունը կօգնի լավացնել հիշողությունը։ Ցերեկային քունը կօգնի սրել զգայարանները։

Կարճ ցերեկային քունը կարող է օգնել պահպանել հոտ, համ զգալու, տեսնելու, լսելու կարողությունները։ Ցերեկային քունն օգնում է կարգավորել ֆիզիոլոգիական առողջությունը։ Վատ քնող մարդկանց օրգանիզմում մեծանում է կորտիզոլի մակարդակը։

Այս հորմոնը կապված է սթրեսի հետ, և դրա շատ բարձր մակարդակը կարող է հանգեցնել իմունային համակարգի վնասման և կամ այլ, օրգանիզմին անհրաժեշտ հորմոնների մակարդակի նվազեցման։ Քունն օգնում է ակտիվացնել հորմոնների արտադրությունը, որոնք հակազդում են այս հորմոնին։

Աղբյուր` ArmDay.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS