Եթե տղա չէ, ուրեմն պետք է անհապաղ ընդհատել,-ասաց սկեսուրս, երբ իմացավ, որ հղիացել եմ ու աղջիկ եմ ունենալու․․․

Եթե տղա չէ, ուրեմն պետք է անհապաղ ընդհատել,-ասաց սկեսուրս, երբ իմացավ, որ հղիացել եմ ու աղջիկ եմ ունենալու․․․Ես հա-ճախ եմ լսել պատմություններ այն մասին, որ շատ աղջիկներ են ընկճվել այն բանից հետո, երբ իմացել են, որ այն սեռի երե խան չեն ունենալու, ինչ իրենք են ակնկալում: Ես այդպիսի հիմարությամբ չեմ տառապում, ինչը չեմ կա րող ասել իմ սկեսրոջ մասին …Տիկին Աննան միշտ իշ խող կին է եղել, նր ան դուր էր գալիս այն, ինչն ընթ անում էր ըստ իր ծրագրի: Ամուսինն ու որդին, հար մարվել էին նրա այդպիսի պահվածքին, նրան բավականություն պատճառելու համար հաճախ էին իրականացնում ցա նկացած քմահաճույք:

Առաջին անգամ, երբ ամեն ինչ չգնաց սկեսրոջս սցենարի համաձայն, դա այն դեպքն էր, երբ նրա որդին՝ Արտ ակն, ինձ տա րավ ի-րենց տուն և ներկայացրեց որպես իր հարսնացու: Ամուսնուս մայրը դեմ էր դրան, լուռ հետևում էր իրադարձությունների զարգաց-մանը …Արդյունքում,սկեսուրս վերջիվերջո ընդունեց ինձ և մեր ամուսնությունը: Երկ րորդ սլաքն, ավաղ,նույնպես ուղղված էր ինձ… Արտակն ու ես երեխա ունենալ պլանավորել էինք դեռ հարսանիքից առաջ,մեկ տարվա ապարդյուն փորձերից հետո մենք որոշեցինք դիմել բժշկի:

Հնչեց «Առաջնային անպտղություն» եզրակացությունը, ինչպես որ ոտը պարզ երկն քում: Սա հարված էր բո լորիս համար, բայց բը-ժիշկները մեզ վստահեցնում էին, որ կարող ենք բուժվել և երեխա ունենալ: 5 տարի մենք բուժվում էինք և փորձում երեխա ունենալ, ես լրիվ հուսահատվել էի, բայց ամուսինս միշտ կողքիս էր և ամբողջ ուժերով աջակցում էր ինձ: Ես գիտեի, որ արդեն մի քանի տարի է, ինչ սկեսուրս առաջարկում է ինձնից բաժանվել, բայց ամուսինս դա թաքցնում է, որ պեսզի ես չվրդովվեմ:Հրաշք տեղի ունեցավ, երբ մենք դրան չէինք էլ սպասում. ծովում հանգստանալուց հետո ես հան կարծ թուլություն զգացի:

-Կլիմայի փոփոխություն է… — հավաստիացրի ամուսնուս, — վաղը լավ կլինեմ:

Բայց, ի զարմանս ինձ, չլավացա, իսկ որոշ ժամանակ անց թեստը ցույց տվեց թույլ երկրորդ գիծ:Ամուսինս երջանկո ւթյունից յոթե-րորդ երկնքում էր: Աշխատա տեղից արձակո ւրդ վերցրի և երբեք չվերադարձա այնտեղ: Հղիո ւթյունս լավ էր ըն թանում, չհաշված առավոտյան թեթև սրտխառնոցը, ես ինձ շատ լավ էի զգում: Հինգ ամիսն աննկատ անցավ, և մեզ էր սպասում երկրորդ ուլտրաձայ-նային հետազոտությունը, որով մենք պիտի իմանայինք երեխայի սեռը: Մեզ համար, մեծ հաշվով, տարբերություն չկար, թե ով է ծն-վելու՝ աղջիկ, թե տղա, միայն թե առողջ լիներ:

Բայց տիկին Աննան հավաստիացնում էր, որ տղա պիտի լինի:Բժիշկը երկար ժամանակ որովայնիս վրա այս ու այն կողմ էր շարժում սենսորը և լուռ ինչ-որ բան արձանագրում: Ես և ամուսինս շունչներս պահած սպասում էինք: Վերջապես նա հեռացրեց սենսորը և ժպտալով ասաց.

-Շնորհավորում եմ, առողջ աղջիկ բալիկ եք ունենալու: Զարգացումը ժամկետին համաձայն է, ոչ մի շեղում չկա:

Մենք ուրախ գնացինք սկեսուրիս մոտ՝ պատմելու այն մասին, որ իրենք թոռնուհի են ունենալու: Սկեսուրս սեղան էր բացել և արդեն սպասում էր մեր ժամանմանը: Մենք նստ եցինք սեղանի շուրջ:

-Դե՛, մի՛ ձգեք, — այրվող աչքերով ասաց սկեսուրս:

-Մենք դուստր կունենանք, — հանդիսավոր հայտարարեց Արտակը:

Լռություն տիրեց: Ամուսնուս հայրը խեթ-խեթ նայեց կնոջը և հանգիստ պատասխանեց.

-Շնորհավորում եմ, ամենակարևորը` առողջ…

-Սա սխալմունք է,- ընդհատեց սկեսուրս, — տղա պետք է լիներ: Ես այնքան էի սպասում թոռնիկիս:

-Դե՛, հետո տղա կլինի, — ժպտաց ամուսինս՝ փորձելով մեղմել իրավիճակը:

Սկեսուրս սեղմել էր շուրթերը և ինչ-որ բանի մասին էր մտա ծում, մի քանի րոպե լռությո ւնից հետո նա խոսեց.

-Վերստուգե՛ք … Եթե աղջիկ կլինի, ընդհատե՛ք հղիությունը:

-Ի՞նչ եք ասում,- շնչակտուր ասացի ես …

-Մայրի՛կ,- Արտակը վեր թռավ տեղից, — մենք չենք պատրաս տվում ընդհատել հղիությունը: Ժամկետն արդեն մեծ է, և ոչ մի բժիշկ դա չի անի:

-Եթե վճարեք, ամեն ինչ կանի, — հանգիստ ասաց Սկեսուրս:

-Գնա՛նք, — ասաց ամուսինս՝ ձեռքս քաշելով:

Մենք վեր կացանք սեղանից և գնացինք դեպի մուտքը: Հայրը փորձեց կան գնեցնել Ար տակին, բայց ամուսինս համառ էր:

-Ների՛ր, որդի՛ս, — հանգիստ ասաց հայրը:

-Ես չեմ ուզում տեսնել քեզ, — ասաց ամուսինս մորը, — գոնե մոտակա ամիսներին:

Մենք հեռացանք:Մինչև հղիության ավարտը չէինք շփվում սկեսրոջս հետ:Ամուսնուսի հայրը նվերներով պարբերաբար էր գալիս մեզ այցելության: Ամեն անգամ ներողություն էր խնդրում ինձնից և իր որդուց այն բաների համար, ինչ ասել էր կինը:Երբ ժա մանակը ե-կավ, ես առողջ աղջիկ ունեցա: Մենք նրան անվանեցինք Նադյուշա, սկեսուրս թոռնուհու համար հոգի չէր տալիս: Երբ առաջին ան-գամ նա տեսավ մեր դստ երը, նա արդեն 6 ամս ական էր: Հո ւյս ունեի, որ երբ տեսնի Նադյային, սկեսրոջս սիրտը կբաբախի, բայց երազներս չէին կարող իրականանալ: Նա կողքանց նայեց իր թոռնուհուն և դիմեց մեզ.

-Ե՞րբ եք տղա ունենալու,- Սկեսուրս տվեց այն հարցը, որը նրան այդքան երկար տանջել էր:

Մենք լռեցինք, իսկ սկեսրայրս ևս մեկ անգամ ներողություն խնդրեց՝ համարյա հրելով կնոջը մեր բնակարանից: Հետո հասկացա, որ կան մարդիկ, որոնց ոչինչ չի կարող փոխել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS