Եթե ցանկանանք, մի քանի ժամում կդատարկենք Նախիջևանը

Բաքվում իրենց իշխանութունը վայելով ադրբեջանական ղեկավարությունը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել Երևանի և Նախիջևանի ավելի մեղմ հարաբերություններին:

Երևանը տարիներ շարունակ Նախիջևանի հետ ավելի լեզու գտնելու քաղաքականություն է վարում, այդ կարգավիճակը ձեռնատու է երեք կողմերին՝ Հայաստան, Նախիջևան և Թուրքիա: Առաջնագծում իրավիճակ չի լարվում, ամեն քայլ կատարվում է երկու կողմերի համաձայնությամբ ու փորձ է արվում պահպանել հրադադարի ռեժիմը: Կոնկրետ ամբողջությամբ այլ իրավիճակ է տիրում, ինչպիսին Արցախի և Բաքվի հարաբերություններն են: Հենց այդ հարաբերությունը անհանգստացնում է Բաքվին:

Անհանգստությունը արդեն գագաթնակետին հասնելուց հետո ադրբեջանի սուլթանը որոշում է նաև միջամտել այս հատվածի հարաբերություններին: Դա էր պատճառը, որ գյուղացիների գերեզման այցելելու մարդկային քայլը Բաքվի քարոզչամեքենան ներկայացրեց իբր դիրքերի գրավում, հենց Բաքվի հրամանով Նախիջևանում ծառայություն իրականացնող ալիևյան թևի ռազմական գործիչները զորքին ուղարկեցին չեզոք գոտում դիրքավորվելու, որպեսզի իրավիճակը ավելի սրվի: Հենց Բաքվի հրամանով դրանից օրեր առաջ Նախիջևանի հատվածում մեր զինվորին վիրավորեցին:

Այս ամենի ֆոնին արդեն hունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացավ ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Վահագն Ջոնիկի Էլոյանը:

Իրավիճակը այս աստիճան լարումը ձեռնատու է բացառապես Ադրբեջանի ղեկավարությանը, որին իր հերթին դեմ է Նախիջևանի ղեկավարությունը, սակայն նա էլ դե ֆակտո ենթարկվում է Ադրբեջանի ղեկավարությանը:

Բայց նման իրավիճակում և Ադրբեջանը, և Նախիջևանը, և Հայաստանը, և Թուրքիան հստակ գիտակցում են, որ ռազմական բախում լինելու դեպքում, եթե Հայաստանը ցանկացա ժամերի ընթացքում կդատարկի Նախիջևանը, ամենայն հավանականությամբ Թուրքիան էլ չի միջամտի այդ օպերացիային, քանի որ ապրիլյան մարտերի ժամանակ լուրջ ընդհարում է եղել թուրքական և ադրբեջանական բանակի ղեկավարության միջև ու հիմա, եթե Ադրբեջանի պատճառով Նախիջևանը զոհ գնա, Թուրքիան չնչին ազդեցություն կունենա դրա վրա:

Աշոտ Ասատրյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS