Առողջ քունը մեր առողջության գրավականն է։ Քունը շատ մեծ նշանակություն ունի մարդու օրգանիզմի համար և շատ կարևոր է լիարժեք քուն ապահովել մեր օրգանիզմի համար: Գաղտնիք չէ, որ անքնությունը բացասաբար է անդրադառնում ինքնազգացողության վրա:
Եթե գիշերը լավ չեք քնել, ողջ օրը ձեզ հոգնած եք զգում։Երբեմն առավոտյան հայտնաբերում ենք, որ բարձը խո-նավացել է և կարծում ենք, որ դա վատ նշան է, կամ ինչպես ասում են տատիկները․ դա վկայում է ճիճուների առկայության մասին։
Երբ քնած ժամանակ բերանից թուք է հոսում, շատերը նույնիսկ անհարմար են զգում դրանից:Պարզվում է, եթե քնած ժամանակ ձեր թուքը հոսում է, ապա դա նշանակում է, որ դուք շատ լավ եք քնել: Դա նշանակում է, որ ձեր մարմինը բավարար չափով հանգստացել է: Դա վկայում է այն մասին, որ քնի հետ կապված խնդիրներ չունեք: