Ելակ սիրում են շատերը, բայց քչերը գիտեն, թե որքան օգտակար կարող է լինել այն: Այսօր ուզում ենք խոսել ելակի 6 օգտակար հատկությունների մասին.
1.Ելակի օգտագործումը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը,
ինչը այսօր մահացության վիճակագրություն մեջ առաջին տեղն է զբաղեցնում: Մի շարք այլ
գործողությունների հետ միասին, ելակի ներմուծումը սննդակարգ կարող է կանխարգելել այս
հիվանդությունների զարգացումը:
2. Ելակով հիանալի դիմակներ են ստացվում դեմքի մաշկի համար. այն հիանալի երպով բացացնում է պեպեններն ու պիգմենտային բծերը: Ելակով դիմակ պատրաստելու համար վերցրեք միջին չափի մի քանի ելակ և տրորեք: Այնուհետև դիմակը դրեք մաշկին, եթե իհարկե ալերգիա չունեք ելակից:
3. Ելակով դիմակը հրաշալի կերպով օգնում է նաև բշտիկների ու բորբոքումների դեպքում: Ելակի
արմատներով ևս կարելի է թուրմ պատրաստել և մաքրել դեմքը: Սա ուղղակի հրաշք է գործում
խնդիրներ ունեցող մաշկի հետ:
4. Ելակը դանդաղեցնում է ծերացման գործընթացը: Սրա համար սնվելուց ամենաքիչը 40 րոպե անց մի քանի ելակ կերեք:
5. Ելակն օգնում է նաև սպիտակեցնել ատամները: Ելակում պարունակվող վիտամին C-ն օգնում է պայքաել այն երևույթների դեմ, որոնց պատճառով ատամների գույնը մգանում է:
6.Ելակը լավ է նաև աչքերի և աչքերի շուրջ մաշկի համար: Ելակի մեջ պարունակվող վիտամին C-ն, օրգանական թթուները, մի շարք միացություններ օգնում են աչքերն առողջ պահել: Իսկ աչքերի
տակ գոյացած պարկերից ու հոգնածության հետքերից կօգնի ազատվել ելակով դիմակը: