Աղոթենք ազգովին մեր զինվորների համար, Աստված պահապան լինի բոլորին։ Ես իմ ձայնով դէպի Տէրն եմ աղաղակում. Իմ ձայնովը Տիրոջն եմ աղաչում։ Ով Տէր, լսիր իմ աղօթքը. Ականջ դիր իմ աղաչանքին. Պատաս-խանիր ինձ քո ճշմարտութիւնովը եւ քո արդարութիւնովը։
Ձեռքերս տարածում եմ դէպի քեզ. իմ անձը չոր երկրի պէս ծարաւ է քեզ։ Տէր, փրկիր ինձ իմ թշնամիներիցը. Ես քեզ եմ ապաւինել։ Սովորեցրու ինձ կատարել քո կամքը, որովհետեւ դու ես իմ Աստուածը. քո բարի հոգին թող առաջնորդէ ինձ դէպի ուղիղ երկիր։
Տէր, քո անունի համար ապրեցրու ինձ. Քո արդարութեան համար հանիր իմ անձը նեղութիւնից։ Եւ քո ողոր-մութիւնովը սատկեցրու իմ թշնամիներին եւ կորցրու իմ անձի բոլոր նեղիչներին. Որովհետեւ ես քո ծառան եմ։ Քաջացէք եւ ձեր սրտերը թող զօրանան, դուք ամենքդ՝ որ Տիրոջն էք յոյս դրել։
Որովհետեւ Տէր Աստուածն արեւ եւ վահան է. Տէրը շնորհք եւ փառք է տալիս. նա ոչ մի բարիք չէ խնայում անարատութիւնով գնացողներից։ Ով Զօրաց Տէր, երանի այն մարդին որ քեզ է յուսացած։ Ամենակարողը պաշտպան է ամեն վտանգում։
Ամեն