Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում
Դեկտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբեր 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առավոտյան ժամերին հատկապես ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։