ԵՊԼՀ-ի հայտարարությունը Եռաբլուրում հայտնված լատինատառ ծաղկեպսակի վերաբերյալ

ԵՊԼՀ-ի հայտարարությունը Եռաբլուրում հայտնված լատինատառ ծաղկեպսակի վերաբերյալ
Այսօր՝ մայիսի 9-ին, լրատվամիջոցներում հրապարակվեց Եռաբլուրում հայտնված խայտառակ ծաղկեպսակը, որն իբրև ԵՊԼՀ-ի ՈւԽ-ի կողմից է:

Քիչ առաջ ԵՊԼՀ-ն հայտարարություն է տարածել, որում պաշտոնապես հերքում է, որ ծաղկեպսակն ուղարկվել է իրենց կողմից: Պարզվում է, որոշանձինք պարզապես դիմել են ստոր  սադրանքի՝ չհարգելով այս հաղթական օրը:

«ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԵՐՔՈՒՄ Է, որ այս ծաղկեպսակն ուղարկվել է մեր կողմից և հորդորում բոլոր լրատվականներին տարածել լուրն առ այն, որ ՆԵՐԿԱՅԻՍ ԵՊԼՀ ՈՒԽ-ը ոչ մի առնչություն չունի այս ծաղկեպսակի հետ։

Հարգենք Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը, և նման սուրբ ու հաղթական օրը չպղծենք նենգությամբ։

Շնորհավոր մայիսի 9»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS