Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի որդիս բաժանվի կնոջից ու երեխային բերի մեր տուն, բայց հարսս ինձանից խորամանկ գտնվեց․․․
Մենք ապրում էինք Երևա նում, մեզ մոտ ամեն ինչ շատ լավ էր: Որդիս սովորեց, ավար տեց համալսարանը, լավ աշխատանքի տեղավորվեց: Իսկ մի օր էլ տուն բերեց գյուղից ներգաղթած մի «գեղեց կուհու» և ասաց, որ իրենք պատրաստվում են ամուսնանալ:Ես ուղղակի ցնցված էի:Ես շատ լավ գիտեմ, որ այդ աղջկա նպատակն էր ոչ թե ընտանիք ստեղծելը, այլ մեր տանը մնալը:
Ես միանգամից որոշեցի,որ նա երբեք այս տան անդամ չի դառնա:Այդ աղջկա գնալուց հետո ես ամեն ինչ բացա-տրեցի որդուս, սակայն նրա համար միև նույնն էր:Մի քանի ամիս անց նրանք եկան, որ ինձ մի կարևոր նորութ-յուն հայտնեն. որդիս ասաց, որ ինքը շուտով հայրիկ է դառ նալու, իսկ ես՝ տատիկ: Քանի որ Կարինեի ծնողներն արտերկրում են, այս պահին հնարավոր չէ պաշտոնական ամուսնանալ, որդիս ասաց, որ այդ աղջիկն այսուհետ մեզ հետ է ապրելու, «նրան վիտամիններ ուտել և հանգիստ է անհրաժեշտ»:
Կարինեն առավոտից երեկո ինչ-որ բան էր անում տանը, մաքրություն, կամ թխվածք էր պատրաստում, ինձ հա-մար առովոտյան սուրճ էր բերում, իսկ ես չէի կարո ղանում նրան ընդունել: Այդ խորա մանկ աղջիկն ամեն ինչ հասկանում էր, նա ինձ մի օր ասաց.
—Տիկին Աննա, ես ոչ մի պարա գայում ձեզ հետ չեմ վիճի:
Երբ երեխան ծնվեց, դեռ ծննդատանը ես ստիպեցի որդուս ԴՆԹ անալիզ հանձնել: Նա արեց դա միայն նրա հա-մար, որ ես իրենց հանգիստ թողնեմ:Ցավոք, երեխան իմ թոռնիկն է…Մենք եկանք տուն, մինչ որդիս աշխատան-քի էր, և ես հարսիս հայտնեցի, որ ինձ վրա հույս չդնեն ես չեմ պատրաստվում երեխա պահել: Իսկ եթե Կարինեն ուզում է, որ երեխան լավ ապագա ունենա և պատշաճ դաստիրակություն ստանա, ավելի լավ է նրան թողնի մեր տանը և ինքը հեռանա:
Այդ կռվարար աղջիկը զանգել էր որդուս և ամեն ինչ պատմել: Դրանից հետո հարազատ տղաս ինձ հետ մի շա-բաթ չէր խոսում: Չգիտեմ, թե ինչ անեմ, բայց այսպես ապրել չեմ կարող: