Ես այլևս ուժ չունեմ, էլ չեմ դիմանում․ Ծեր մայրիկիս հետ ապրելն ուղղակի անհնար է․․․Չգիտեմ, ինչ պետք է անեմ նրա հետ

Ես այլևս ուժ չունեմ, էլ չեմ դիմանում․ Ծեր մայրիկիս հետ ապրելն ուղղակի անհնար է․․․Չգիտեմ, ինչ պետք է անեմ նրա հետ։Ես այ-
լևս չեմ դիմանում: Մտածում էի, որ այս ամենը խնդիր չի լինի, բայց հիմա ուղղակի ուժ չունեմ։ Ես ընտանիքի երկրորդ զավակն եմ։
Ես ունեմ եղբայր, ով ինձնից մեծ է 3 տարով։

Մայրիկը մեզ բավականին ուշ է ունեցել, բայց դա ոչ մի կերպ չազդեց մեր առողջության կամ դաստիարակության վրա։ Երբ մայրս 42
տարեկան էր, նա իր կյանքում առաջին անգամ ծննդաբերեց։ Նրա և հայրիկի համար դա երկար սպասված երեխա էր, քանի որ եր-
կար ժամանակ մայրիկը չէր կարողանում հղիանար։3 տարի անց ես ծնվեցի։ Մայրս այդ ժամանակ 45 տարեկան էր։

Մայրիկիս տարիքը միշտ զգացնել է տալիս, բայց ընդհանուր առմամբ ես և եղբայրս բողոքելու բան չունենք։ Երբ ես 17 տարեկան էի,
հայրս մահացավ։Երկար ժամանակ մայրիկը չէր կարողանում հաշտվել դրա հետ, իմ և եղբորս համար դա նույնպես մեծ կորուստ էր,
բայց մենք միասին վերապրեցինք այս վիշտը և շարունակեցինք ապրել:Եղբայրս սովորել է, ավարտել ու մեկնել Ամերիկա աշխատե-
լու, այնտեղ էլ ապրում է մինչ օրս։

Հիմա մայրս արդեն 78 տարեկան է, և նա գրեթե շուրջօրյա ստուգումների կարիք ունի, ուստի ես նրան տարա ինձ հետ ապրելու։ Այս
տարիքում մարդը երեխայի նման է։ Նա հաճախ է արդուկը միացված թողնում,թեև ես նրան միշտ ասում եմ, որ արդուկելու հարցում
օգնության կարիք չունեմ։Նա նաև անընդհատ փորձում է ինչ-որ բան պատրաստել, բայց այս տարիքում նրան արդեն չի հաջողվում,
իսկ ես ամաչում եմ նրան ասել այդ մասին։

Իսկ նրա հիշողության խախտումներն ամեն անգամ ավելի վախեցնող են դառնում: Մի օր նա դուրս եկավ տնից և մոռացավ, թե որ-
տեղ պետք է վերադառնար։ Մենք երկար ժամանակ փնտրում էինք նրան, մինչև ընկերուհիս զանգահարեց ինձ։Վախենում եմ պատ-
կերացնել, թե ուր կգնար, եթե ընկերուհիս չհանդիպեր նրան։Շատ դժվար է գործ ունենալ տարեց մարդու հետ,իսկ ես ուզում եմ ապ-
րել իմ կյանքով:

Այս ամենին դիմանալու ուժ այլևս չկա։ Ես էլ արդեն երիտասարդ չեմ, բայց ամբողջ կյանքում պետք է երեխաներիս խնամեմ, հիմա
էլ՝ մորս։ Չգիտեմ, թե որտեղ տանեմ տարեց մայրիկիս, բայց շուտով համբերությանս կսպառվի։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS