«Ես գերադասում եմ իմ սեփական խաղը խաղալ».Նիկոլ Փաշինյանի պատասխանները 1999 թ.-ից
Դեռևս 1999 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը Օրագիր օրաթերթի գլխավոր խմբագիրն էր, Հայաստանում իշխանության հրամանով փակվում էին տարբեր թերթերի տպագրություններ, երբ իշխանությանը զայրացնում էր թերթի քաղաքական գիծն ու հրապարակումները:
Այդ ժամանակ տակավին երիտասարդ Փաշինյանը ոչ մի կերպ թույլ չէր տալիս, որ թերթը հրապարակված այս ու այն իրողությունների ու դեպքերի պատճառով դադարի հրապարակվել:
Ավելին նրան այդ դեպքերի հրապարակման պատճառով, որոնք փորձում էին քաղաքական որոշ ուժեր ներկայացնել իբրև հերյուրանք, առաջադրվում է մեղադրանք:
Դեռևս 20 տարի առաջ ուղղամիտ Փաշինյանը առաջնորդվում էր իր սեփական սկզբունքներով և թույլ չէր տալիս, որ անօրինակությունը որևէ կերպ, որևէ տեղ գլուխ բարձրացնի և լինի իշխող: