Ես գիտակցում եմ, որ իմ ձեռքերով փչացրել եմ սեփական որդուս կյանքը, սակայն․․․Չեմ կարողանում ինձ ներել դրա համար։ Իմ ա-
նունը Անահիտ է, 65 տարեկան եմ: Ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ պատմությամբ: Հույս ունեմ, որ այն ձեզ կսովորեցնի չխառնվել ձեր
երեխաների կյանքին:Ես ունեմ դուստր և որդի: Աղջիկս ամուսնացած է, սպասում է իր երկրորդ բալիկին: Իսկ որդուս կյանքը ոչ մի
կերպ չի դասավորվում:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ որդիս ծանոթ ացրեց իր ընտրյալի հետ, սակայն նա ինձ առաջին իսկ հայացքից դուր չեկավ: Այդ կինը
որդուցս երեք տարով մեծ էր, հասարակ ընտանիքից, ես փորձում էի որդուս համոզել, որ այդ աղջիկն իրեն հարմար չէ, բայց նա ինձ
չլսեց:Ամուսնացան, իսկ ես նույնիսկ հարսանիքին չգնացի:2 տարի նրանք ուրիշ քաղաքում ապրեցին, այդ ամբողջ ընթացքում մենք
3 անգամ ենք խոսել հեռախոսով:
Իսկ հետո էլ որդիս վերադարձավ տուն. նրանք ամուսնալուծվել էին:1 տարի անց նա սկսեց ուրիշ կնոջ հետ հանդիպել: Արտաքինից
բարի և հմայիչ աղջիկ էր, բայց հետո իմացա, որ նա աղանդավոր է:Ես որդուս կտրուկ ասացի,որ նրանք չպետք է ամուսնանան, քա-
նի որ այդ աղջիկը կքայքայի որդուս ուղեղը: Որոշ ժամանակ անց որդիս ինքնակամ դուրս եկավ աշխատանքից, սկսեց ամեն օր խը-
մել…ես մոլորության մեջ եմ: Գիտակցում եմ, որ ես եմ մեղավորը, բայց հիմա էլ չեմ կարողանում ինչ-որ բան փոխել:
Ես ինքս փչացրեցի որդուս կյանքը…37 տարեկանում նա ոչինչ չունի. ոչ ընտանիք,ոչ երեխա, ոչ աշխատանք…Նրա նախկին կանայք
արդեն վաղուց ամուսնացել են, երեխաներ ունեցել…Չգիտեմ, ինչպես վարվեմ, ինչ անեմ…