Ես գտնվում եմ ֆիզարձակուրդում, իսկ որդիս դեռ 4 ամսական է․ Այժմ ամուսինս ստիպում է, որ դուրս գամ աշխատանքի․․․Չգիտեմ ինչ անեմ

Ես գտնվում եմ ֆիզարձակուրդում, իսկ որդիս դեռ 4 ամսական է․ Այժմ ամուսինս ստիպում է, որ դուրս գամ աշխատանքի․․․Չգի-
տեմ ինչ անեմ։Ես երիտասարդ մայրիկ եմ, որդիս ընդամենը 4 ամսական է: Այս ամիսների ընթացքում ամեն բան լավ էր: Սակայն
վերջերս ամուսինս սկսեց ամեն կերպ հասկացնել, որ արդեն աշխատանքի դուրս գալու ժամանակն է:

Իսկ օրեր առաջ նա ուղիղ ասաց այդ մասին:Ամուսինս շատ է փոխվել երեխայի ծնվելուց հետո: Ես նրան փորձում եմ բացատրել, որ
այսքան վաղ տարիքում երեխան պիտի մայրիկի հետ լինի, բայց նա չի հասկանում: Ասում է, որ երկու տատիկները հերթով կպահեն
իրենց թոռանը:

Ես նրան անվերջ փաս տարկներ եմ ներկայացնում, փորձում ապացուցել, որ երեխ ային պետք է կերակրել, ժամանակ հատկացնել
նրան, չեմ կարող հիմա ամբողջ օրն անցկացնել աշխատավայրում: Իսկ ես դեռ նորմալ վիճակում չեմ, օրգանիզմս չի վերականգնվել
ծննդաբերությունից հետո:

Հետո ամուսինս մտածեց ու ավելի հանճարեղ միտք առաջարկեց. ասաց, որ պիտի մի նոր բան սովորեմ ու աշխատեմ տանից: Այդ
դեպքում կստացվի և երեխայով զբաղվել, և գումար վաստակել:Չէի ասի, որ վատ ենք ապրում, համենայն դեպս ոչ մի բանի պակաս
չունենք:

Քիչ է, որ մեր որդուն եմ պահում, տան գործերն եմ անո ւմ, դեռ մի բան էլ պիտի աշխատե՞մ: Ու այն դեպքում, երբ ստիպված եմ լի-
նելու խեղճ երեխային ամբողջ օրը տանել-բերել տատիկների տուն: Դա լուրջ սթրես է և ինձ, և երեխայիս համար:Հիմա փորձում եմ
հասկանալ, թե որն է ավելի ճիշտ: Գուցե սխալ եմ անում, և իսկապես ես էլ պիտի գումար բերեմ…

Բայց ախր դա շատ դժվար կլինի ինձ համար…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS