Ես իմ ձեռքերով կործանեցի դստերս կյանքը․․․Աստվա՛ծ, ների՛ր ինձ իմ մեղքի համար։«Ահա իմ դեպքում էլ մեծ մեղքս խոստովանելը պարզապես հավասարազոր էր մահվան:Ես 55 տարեկան եմ: Ողջ կյանքիս ընթացքում ոչ մի անգամ մեղք չէի գործել: Փորձում էի ապ րել օրինական կերպով, սակայն 20 տարի առաջ ես հարազատ աղջկաս նկատմամբ մեղք գործեցի:
Այդ մեղքիս պատճառով աղջիկս մինչ օրս տառապում է: Նա կյանք չունի, իսկ ես վախենում եմ խոստովանել, վախենում եմ կորցնել:20 տարի առաջ 15-ամյա աղջիկս ասաց, որ հղի է: Դա ինձ համար իսկական շոկ էր: Ես նրան միայնակ էի մեծացրել, հաշվապահ էի աշխա տել ու առավոտից երեկո ամեն ինչ արել, որպեսզի նա ոչ մի բանի կարիք չունենա:
Նա միշտ տանն էր գիշերում, և ոչ մի առիթ չկար, որպեսզի նա հղիանար:Հաջորդ օրը մենք այցելեցինք գինեկոլոգին, ով ասաց, որ աղջ իկս գտնվում էր հղիության 10-րդ շաբաթում:Բժիշկն աղջկաս խնդրեց սենյակից դուրս գալ և ինձ հետ առանձին խոսել:Նա ասաց, որ չի կարելի աբորտ անել, քանի որ այդ դեպքում մեծ է հավանականությունը, որ աղջիկս չբեր դառնա:
Այդ նույն օրը՝ երեկոյան, ծանոթացա երեխայի հոր՝ Անտոնի հետ, ով երկու տարով մեծ էր աղջկանիցս, դեռ սովորում էր և միայն տատ իկ ուներ:Նրանք նստել իրար ձեռք բռնած խոսում էին, պատմում, թե ինչքան են սիրում միմյանց, իսկ ես՝ հիմարս, անդադար երկմտում էի աբորտ անելու ու չանելու մասին:
Հաջորդ օրը՝ աշխատանքի վայրում, խորհուրդ հարցրեցի գործընկերուհուցս, ով ուրիշ հիվանդանոցի հասցե տվեց: Ես և աղջիկս գնաց ինք այդ հասցեով, այնտեղ ստուգեցին աղջկաս և ասացին, որ ամեն ինչ նորմալ է:Հետո միայնակ մտա բժշկի մոտ և պատմեցի մտադր ություններիս մասին:
Նա առաջարկեց ոչ թե աբորտ անել, այլ երեխայի ծնվելուց հետո նրան թողնել հիվանդանոցում: Պայմանավորվեցինք, որ աղջիկս հենց այդ հիվանդանոցում էլ կծննդաբերի:Ամբողջ հղիության ընթացքում Անտոնն աղջկաս հետ մեկ կռվում էր, մեկ հաշտվում՝ երեխային անուն մտածելով:
Աղջիկս ծննդաբերեց ապրիլի 6-ին, կեսարյան հատման միջոցով: Նա տղա ունեցավ 3 կգ 700 գրամ քաշով: Բժիշկն ինձ հարցրեց, թե ար դյոք ես չեմ փոշմանել: Բայց ես անդրդվելի էի, գրեցի, որ հրաժարվում եմ երեխայից մոր փոխարեն, իսկ երբ աղջիկս արթնացավ, բժիշկ ները նրան ասացին, որ երեխան մահացած է ծնվել:Բնականաբար աղջիկս հիսթերիայի մեջ ընկավ, երկար ժամանակ չէր կարողանում հաշտվել այդ մտքի հետ:
Ձեզ հիմա կթվա, թե այս ամենը սարսափ ֆիլմից մի հատված է, բայց ավաղ դա իմ անձնական պատմությունն է:Այդ օրվանից 20 տարի է անցել:Աղջիկս երեք տարի անց ամուսնացավ Անտոնի հետ: Նրա տատը մահացավ, իսկ ամբողջ ունեցվածքը թողեց Անտոնին:Աղջիկս ավարտեց համալսարանը, լավ աշխատանք ունի, նրանք միասին ունեն ամեն ինչ, բացի երեխաներից:
Աղջիկս արդեն 10 տարի է ինչ բուժվում է, սակայն անարդյունք: Երկու տարի առաջ որոշեցինք արհեստական բեղմնավորման դիմել: Այդ նպատակով վաճառեցի հսկա տունս, գումարը տվեցի նրանց այդ ամենը կազմակերպելու համար: Երեք փորձից հետո աղջկաս սարսափելի ախտորոշում տվեցին՝ չբերություն:
Այդ պահից սկսած աղջկաս և Անտոնի միջև տարաձայնություններ սկսվեցին: Տղան երեխա էր ուզում, իսկ աղջիկս չէր կարողանում նրա ցանկությունն իրականություն դարձնել:Մի օր լաց լինելով աղջիկս մեր տուն եկավ և ասաց, որ ստիպված է բաժանվել Անտոնից, մինչդեռ ամեն ինչ այլ ընթացք կունենար, եթե իրենց երեխան ողջ լիներ:
Ինքը թեկուզև առանց Անտոնի միայնակ չէր լինի:Այդ ամենը լսելիս՝ սրտիցս արյուն էր կաթում:Սեփական ձեռքերովս քանդել էի աղջկ աս տունը, խորտակել նրա կյանքը:Նա օր օրի մարում է հուսահատությունից ու տխրությունից:Ես ուզում էի նրան ամեն ինչ պատմել, բայց չգիտեմ, թե ինչպես կարձագանքի:
Երեխային այժմ փնտրելն անօգուտ է, չգիտես էլ, թե ինչ կլինի հետո:Այժմ նստած գրում եմ այս ամենի մասին ու լաց լինում:
-Աստվա՛ծ, ների՛ր ինձ իմ մեղքի համար»: