Ես ինձ շատ մաքրասեր չեմ համարում, բայց սկեսուրիս տունը համարում եմ խոզանոց․․․Էդ տեսակ փնթիություն առաջին անգամ եմ
տեսնում։Ես երբեք չեմ եղել անթերի մաքրասեր:Երբեմն լինում է,որ լվացարանի մեջ կեղտոտ ափսեներ եմ թողնում ու լվանում առա-
վոտյան, երբեմն կեղտոտ հագուստը 2-3 օր մնում է զամբյուղի մեջ, նախքան կմիացնեմ լվացքի մեքենան:
Այնուամենայնիվ իմ տանը երբեք խոզանոց չի եղել, ինչպես որ սկեսուրիս տանն է: Երբ առաջին անգամ մտա նրա տուն, ապշեցի…
Եվ միայն այդ ժամանակ հասկացա, թե ինչու ամուսինս՝ այն ժամանակ դեռ ընկերս, չէր շտապում ծանոթացնել ինձ իր մայրիկի հետ:
Պարզվեց, որ նրա մայրը, մեղմ ասած, մաքրության սիրահար չէ:Նրա գորգերը միշտ կորած են փոշու մեջ, ակնհայտ է, որ դրանց վը-
րայով մի քանի ամիս չի անցել ավել կամ փոշեկուլ: Ափսեների վրա միշտ կա յուղի նստվածք, թեյի բաժակները ներսից սևացած են,
իսկ դարակների գույնը չի երևում փոշու ու կեղտի պատճառով:
Երբ առաջին անգամ էի նրա տուն գնացել, սպիտակ գուլպաներով էի, ու տուն վերադառնալուն պես դրանք գցեցի աղբը, քանի որ
լվանալու տարբերակ չկար. սպիտակը վերածվել էր սևի:Չեմ պատկերացնում, թե ինչպես է ամուսինս ապրել ու մեծացել նման պայ-
մաններում: Անգամ մտավախություն ունեի, որ նա էլ կարող է փնթի լինել, բայց բախտս բերել է. ամուսինս ինձ հետ հավասար լվա-
նում ու մաքրում է ամեն ինչ:
Ինձ համար մինչ օրս գաղտնիք է,թե ինչպես է նա տունը նման խոզանոցի վերածել:Սկեսուրս տանից դուրս գալուց շատ կոկիկ տեսք
է ունենում. հարդարված եղունգներով, խնամված մազերով, մաքուր հագուստով, իսկ ահա տանը չես ուզում անգամ 5 րոպե մնալ:
Այնքան ուրախ եմ, որ հիմա կարող ենք հազվադեպ գնալ սեկսուրիս տուն. երբ ծնվեց երեխաս, սկսեցի ասել, որ հարմար չէ տանից
դուրս գալ, ու հիմա նա ինքն է մեզ հյուր գալիս:
Այժմ որդիս 3 տարեկան է, ու սկեսուրս ավելի հաճախ է սկսել ակնարկել, որ թողնեմ՝ թոռանը ամսական գոնե 1 անգամ տանի իր
տուն, որ գիշերն այնտեղ մնա: Հենց պատկերացնում եմ, որ երեխաս խաղալու է կեղտոտ հատակներին, ուտելու է կեղտոտ ափսե-
ներից, և քնելու կեղտոտ անկողնու մեջ, սարսափում եմ:Սկեսուրիս էլ եմ հասկանում, տատիկ է, ուզում է թոռան հետ շատ ժամա-
նակ անցկացնել, բայց չեմ կարող ուղիղ ասել մերժելուս պատճառը, որովհետև չեմ ուզում նրան նեղացնել:
Իսկապես հարգում եմ սկեսուրիս, նա լավ մարդ է, բարի մայր ու տատիկ է, բայց գլխումս չի տեղավորվում, թե ինչպես կարող է կինն
այդ աստիճանի փնթի լինել…