Ես ինքս իմ հարազատ երեխային հանձնել եմ մանկատուն․ Արդեն անցել է 1 ամիս, բայց չեմ համարձակվում անգամ զանգեմ հարցնեմ ինչպես է իրեն զգում․․․

Ես ինքս իմ հարազատ երեխային հանձնել եմ մանկատուն․ Արդեն անցել է 1 ամիս, բայց չեմ համարձակվում անգամ զանգեմ հարց-
նեմ ինչպես է իրեն զգում․․․Անանուն եմ գրում, քանի որ չգիտեմ, ում հետ կիսվել,մեղքի զգացումն ինձ տանջում է ամեն օր,այս պատ-
մությունն ինձ հանգիստ չի տալիս:Բանն այն է, որ ես ու ամուսինս չկարողացանք երեխաներ ունենալ, և որդեգրեցինք 2 տարեկան
աղջնակի:

Մեր դուստրն արդեն մեծացել է, գնացել է մայրաքաղաք՝ համալսարանում սովորելու: Ես ու ամուսինս մնացինք միայնակ, և ես սկս-
եցի դատարկություն զգալ: Հենց այդ ժամանակ էլ գործեցի կյանքիս ամենամեծ սխալը. փորձեցի դատարկությունը լցնել ուրիշ մար-
դու միջոցով:Ամուսինս դեմ էր, բայց ես նրան կարողացա համոզել, և մենք որդեգրեցինք 3 տարեկան աղջնակի: Երբ Մարիան առա-
ջին անգամ գրկեց ինձ և մեզ հետ եկավ, նստեց մեքենան, ես երջանիկ էի:

Բայց ճանապարհին եղավ Մարիայի առաջին մեծ լուրջ հիստ երիան. նա գոռում էր, երբ ես փոր ձում էի գրկել նրան, հանգստացնել,
ամեն ինչ ավելի էր վատանում: Երեխան սովոր չէր գրկախառնություններին,մանկատան սաների մոտ այդպես է լինում:Այդ օրը մենք
մի կերպ հասանք տուն, սակայն երեկոյան հիստերիան կրկնվեց:

Առաջին անգամ մտածեցի, որ երկրորդ երեխա մեծացնելն իմ ուժերից վեր է:Այդ օրվան հաջորդեց մի տարվա պատերազմ,բայց պա-
տերազմ ոչ թե երեխայի հետ, այլ իմ սրտում: Ես գերագնահատել էի իմ ուժերը: Ես չէի կարո ղանում լսել երեխայի անվերջ լացը, սի-
րում էի Մարիային, բայց այլևս չէի դիմանում:Մի օր էլ առավոտյան, երբ ամբողջ գիշեր չէի քնել երեխայի լացի պատճառով, հավաքե-
ցի իրերն ու Մարիային վերադարձրեցի մանկատուն:

Ես արագ եկա տուն: Անցել է մի ամիս, բայց ես նույնիսկ չեմ համարձակվում զանգել և հարցնել, թե ինչպես է նա իրեն զգում: Գիտեմ,
որ վատ մարդ եմ, կոտրել եմ փոքրիկի սիրտը, բայց էլ նրան պահելու ուժ չունեմ…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS