«Այդ խայտառակ օրենքը 21 օրվա ընթացքում պետք է ՀՀ նախագահը ստորագրի կամ դիմի ՍԴ՝ դրա սահմանադրականությունը վիճարկելու համար:
Ինձ կլիազորեք, որ ես դիմեմ ՀՀ նախագահին՝ կոչ անելով չստորագրի այն»,- հայտարարեց Ն. Փաշինյանը՝ հավելելով,- երբ նշված նախարարների ու մարզպետերի ազատման մասին որոշումը դե յուրե կմտնի ուժի մեջ, ուրեմն դրանից հետո ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից: Ինչո՞ւ: Նախ, որպեսզի որևէ մեկը չմտածի, թե ես կառչած եմ ՀՀ վարչապետի պաշտոնից: 8-րդ օրն ԱԺ-ն պետք է նոր վարչապետ ընտրի, եթե այդ ընթացքում չընտրի, պետք է ևս 7 օր ժամանակ անցնի, ընտրի նոր վարչապետ: Եթե չընտրեց նոր վարչապետ, տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ: Եթե կպարզվի, որ ժողովուրդը կանգնած է հանուն այդ ընտրությունների, կկարողանանք թույլ չտալ, որ ԱԺ-ն նոր վարչապետ ընտրի: Հրաժարականից հետո, ողջ ընթացքում ես շարունակելու եմ կատարել վարչապետի պարտականությունները»:
Նա հայտարարեց, որ Դեմիրճյան փողոցով քիչ անց մուտք կգործի Աժ տարածք՝ բանակցելու այնտեղ գտնվող պատգամավորների հետ՝ ստեղծված վիճակը հաղթահարելու համար: