Ես միշտ խոհանոցում, ձեռքիս տակ մի երկու կտոր կավիճ եմ պահում. երբ իմանաք պատճառը, դուք էլ այդպես կվարվեք…

Կավիճն ունի զարմանալի հատկություններ և այդ հատկությունների մասին իմանալով՝ դուք
նույնպես տանը կավիճ կպահեք: Ես միշտ խոհանոցում, ձեռքիս տակ մի երկու կտոր
կավիճ եմ պահում. երբ իմանաք պատճառը, դուք էլ այդպես կվարվեք…

Յուղի թարմ հետքը կանցնի, եթե դրա վրա կավիճ քսեք և թողնեք 10 րոպե: Հետո լվացեք
սովորականի պես: Նախքան սպիտակ հագուստը լվանալը դրա օձիքի վրա կավիճ քսեք, դա թույլ չի տալիս, որ օձիքի հատվածը դեղնի:

Եթե յուղ է թափվել զամշից կոշիկի վրա, ապա այդ հետքը ևս կանցնի կավիճի օգնությամբ: Կավիճը քսել կոշիկի կեղտոտված հատվածում և թողնել ողջ գիշեր: Կավիճը կլանում է հոտերը և խոնավությունը: Դարակում դրված կավիճի կտորի օգնությամբ պատառաքաղները, գդալները, դանակները միշտ կշողան:

Իսկ զարդատուփի մեջ փոքրիկ կավճի կտորը թույլ չի տա, որ զարդերի գույնը խամրի: Կավիճ դրեք զգեստապահարանի անկյուններում՝ այնտեղ օդը միշտ թարմ պահելու համար:
Աշխատանքային գործիքների դարակում դրված կավիճի կտորը կկանխի դրանց ժանգոտումը:

Մրջյունների դեմ ևս կարելի է պայքարել կավիճի օգնությամբ: Կավիճով գծեր գծեք խնդրահարույց հատվածներում, մրջյունները տանել չեն կարողանում կավիճի գծերը և արագ կլքեն ձեր բնակարանը:

Կավիճն օգնում է նաև սպիտակեցնել եղունգների մակերեսը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS