Ես միշտ նեղանում էի սկեսուրիցս, բարկանում, որ նա երեխաներիս երես է տալիս, միայն նրա մահվանից հետո իմացա ճշմարտությունը․ Այժմ շնորհակալ եմ նրանից

Իմ սկեսուր, ես սխալ էի… Ես նեղանում էի քեզանից, երբ փորձում էի խիստ դաստիրակել երեխաներիս, իսկ դու ճիշտ հակառակն էիր անում:Դու երբեք չէիր ասում ոչ, երբ երեխաներն ինչ-որ բան էին խնդրում:Քաղցրի ևս մի բաժին, քնելուց առաջ կոնֆետ, ևս մի քանի րոպե ջրի մեջ մնալ…

Ես կարծում էի, որ իմ երեխաներին եսասեր ու ավազակ եք մեծացնում: Ես կարծում էի, թե նրանք երբեք չեն սովորի լինել ինքնուրույն, չեն սովորի սպասել…Մի՞թե դու չէիր հասկանում, թե ինձ ինչ էր պետք…ընդամենը ուզում էի, որ երեխաներս ինքնուրույն քնեն:

Ես նեղանում էի քեզանից, որովհետև նրանց համար միշտ թանկարժեք նվերներ էիր գնում. ես չէի ուզում, որ տատիկն ասոցացվի միայն կոնֆետների ու նվերների հետ: Իսկ դու շարունակում էիր ամեն ինչ նրանց ուզածով անել…

Ես շատ եմ մտածել. իսկ ինչի՞ համար ես անում այդ ամենը: Պատասխանը չէի գտնում, և դա սարսափելի էր:

Դու ժամանակից շուտ հեռացար:Բայց չէ որ պիտի ներկա լինեիր նրանց ավարտական երեկոներին, հարսանիք-ներին… Թոռները շատ շուտ կորցրեցին տատիկին…Ես երբեք չէի մտածի, որ դու նրանց այդքան շատ ես սիրել: Հասկացա, որ անսահման էր սերը թոռների հանդեպ: Երևի հենց այդպես էիր արտահայտում քո սերը: Կոնֆետ-ներ, տորթեր, նվերներ՝ հավանաբար, հենց դա էր քո սիրո մարմնավորումը:

Իսկ հիմա մեծ ցավ եմ զգում: Ցավում եմ, որ սխալ էի ընդունում քո շռայլությունը: Իմ երեխաները հիմա դեռա-հաս են, նրանք ամեն ինչ հասկանում են, կարոտում են տատիկին… Գիտեմ, որ դու էլ ես նրանց կարոտում… բայց երկնքից… Երեխաներս մեծ ջերմությամբ են հիշում այն օրերը, երբ գալիս էիր մեր տուն, նրանք ձեռքից գցում էին խաղալիքները ու վազում սիրելի տատիկի մոտ:

Եթե կարողանայի քո հետ ևս մի անգամ խոսել,չէի կորցնի ոչ մի վայրկյան:Շատ կուզենայի նորից նայել քո բարի ու սիրով լի աչքերի մեջ, գրկել ու ասել, որ դու իմ կյանքում ամենաթանկ մարդկանցից մեկն ես:Ցավում եմ, որ նման բան երբեք չի լինի:

Վերադարձիր ու տես փոքրիկ թոռնուհուդ, տես, թե սիրելի թոռդ ինչպես է նվագում երաշժտական խմբում, վե-րադարձիր ու ևս մի անգամ հագիր այն բաճկոնն ու գլխարկը, որով քեզ տեսա վերջին անգամ…Ցավոք, դու հե-ռացար, լքեցիր մեզ ընդմիշտ:

Հիմա ես հասկանում եմ, որ դու թոռներիդ սիրում էիր ամբողջ սրտով: Նրանց մեջ գտել էիր քո կյանքի իմաստը: Նվիրում էիր նրանց սեր՝ անկեղծ, անկրկնելի ու իսկական: Ամեն անգամ քեզ հիշելիս արտասվում եմ: Ես քեզ շատ էի սիրում:

Շնորհակալ եմ… դու փոխեցիր իմ կյանքը… երբեք քեզ չեմ մոռանա…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS