«Ես նմա՞ն եմ մարդու, որին կարելի է ճնշել». Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՌԴ-ի հետ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը չի դադարել:

Հարցին՝ ռուսական կողմից ճնշում զգացե՞լ եք ձեր նկատմամբ, նշել է. «Ես նմա՞ն եմ մարդու, որին կարելի է որևիցե ձևով ճնշել: Կա գործընկերային մթնոլորտ, որը չի փոխվել ու չի փոխվում»: Լրագրողները հետաքրքրվել են՝ Հայաստանը մտադի՞ր է ռազմական նոր վարկի համար դիմել ՌԴ-ին, պատասխանել է՝ հնարավոր է: Հարցին էլ՝ ՀԱՊԿ անդամ երկրներից բացի այլ երկրներից զենքի գնումներ կատարո՞ւմ է, արձագանքել է՝ այո:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS