Ես շատ եմ հարգում մանկավարժներին, սակայն մի կերպ ինձ զսպեցի, որ այաս դասվարին մի քանի խոսք չասեմ

Մի քանի օր առաջ աղջկաս դասարանում ծնողական ժողով էր: Ես աշխատանքից հետո գնացի մի քանի րոպե ուշացումով: Ներս մտա, քննարկվում էին ընթացիկ հարցեր: Դասվարը խոսում էր երեխաների առաջադիմության, կարգապահության մասին:

Քննարկվում էին մի շարք հարցեր կապված դասագրքերին խնամքով վերաբերվելու հետ: Դասվարը սկսեց խոսել երեխաներին ճիշտ դաստիարակելու մասին, որ նրանք կյանքում լավ մարդ դառնան:

Ծնողներից մեկը խոսեց.
— Առաջարկում եմ դպրոցում անապահովներին սնունդ բաժանել:

Դասվարը գլխով համաձայնության նշան արեց և ասաց, որ ինքն էլ է այդպես կարծում:

Ծնողներից մեկն ասաց.

— Իսկ ես կարծում եմ, որ դժվար չէ տանից մի փոքր ավել սնունդ ուղարկել և թող երեխաները կիսվեն իրար հետ ուտելիքով, այդպես նրանք ավելի կմտերմանան, բացի այդ ճիշտ չի լինի, որ նրանց ներկայությամբ նրանց սնունդ բաժանվի որպես անապահով ընտանիքի երեխա:

— Դա ճիշտ չի լինի, այդպես երեխան կսովորի ապրել ուրիշի հաշվին, նրա համար պետք է հոգ տանի
սեփական ծնողը, ոչ ոք պարտավոր չէ մտածել ուրիշի երեխայի մասին,

— ասաց դասվարը և շրջվելով տղաներից մեկի մայրիկին ասաց,

— ես զարմանում եմ, ձեր որդին երբեք իր հետ նախաճաշ չի բերում, նա միշտ սնվում է ուրիշ երեխաների հաշվին, նախորդ օրը ես տեսա, թե ինչպես նա ամբողջությամբ կերավ դասընկերոջ թխվածքաբլիթը, նրան միշտ կոնֆետ են տալիս, մինչև երբ պետք է այդպես շարունակվի:

Ես չդիմացա և ասացի.

— Բայց չէ որ դուք էիք ասում, որ առաջին հերթին պետք է լավ մարդ մեծանան և եթե նրանք հոգատար ու ուշադիր չլինեն մեկը մյուսի նկատմամբ ինչպես կարող են լավ մարդ լինել:

Եվ ես, չնայած լեզվաբան չեմ, բայց գիտեմ որ ընկեր բառն առաջացել է միասին ուտել բառերից՝ ընդ կեր, ընդհանուր ուտել բառերից:

Տղայի մայրը լուռ նստել էր, նա կարմրել էր ամոթից և չգիտեր ինչ անել: Ես նկատեցի, որ արցունքներն է սրբում:

— Ներեցեք, այլևս չի կրկնվի, ես չգիտեի,

— ասաց նա,

— իմ տղան ինձ ոչինչ չի ասել:
— Դուք չեք հետաքրքրվում ձեր տղայով,

— կոպտեց նրան ուսուցչուհին,

— ես ձեզ երբեք դպրոցում չեմ տեսել:

— Ես աշխատում եմ երկու հերթափոխով և նրան գրեթե չեմ տեսնում,

— ասաց այդ տղայի մայրը,

— ես նրան գրեթե չեմ տեսնում, նրա խնամքով զբաղվում է 87-ամյա հիվանդ մայրս:

Ես տուն եկա շատ զայրացած, ինչպես կարող էր դասվարն այդքան աննրբանկատ լինել, ինչպես կարող էր այդպես վիրավորել ծնողին, և միթե նա չի հետաքրքրվում իր աշակերտներով, տեղյակ չէ նրանց կյանքից:

Ես դստերս ասացի, որ ամեն օր նրա հետ երկու հոգու բաժին կդնեմ, որպեսզի նա այդ տղայի հետ միասին նախաճաշի և խնդրեցի այնպես անել, որ ոչ ոք, նույնիսկ դասվարը չնկատի: Ես ոչ մի կերպ չեմ կիսում դասվարի տեսակետը և կարծում եմ, որ ճիշտ եմ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS