Ես ապրում եմ ամուսնուս հետ՝ նրա մոր տանը, անգործ եմ, չունեմ հեռանկարներ…Իսկ իմ տարիքում արդեն վաղուց երեխա ունենալու ժամանակն է: Ահա թե ինչպես ամեն ինչ սկսվեց:5 տարի առաջ ծանոթացա Արսենի հետ: Չնայած մեր տարիքային տարբերությանը, ես նրանից 6 տարի մեծ եմ, սկսեցինք հանդիպել:
Կես տարի անց մենք ամուսնացանք, այսինքն ես ուղղակի տեղափոխվեցի նրա տուն, որտեղ ապրում էր նաև Արսենի մայրը:Ես լավ աշխատավարձ էի ստանում: Իսկ Արսենը համալսարանից հետո ոչ մի կերպ չէր կարո-ղանում հարմար աշխատանք գտնել: Մի խոսքով, ամբողջ ընտանիքին ես էի ապահովում:
Մեր ննջասենյակը վերանորոգեցի, կահույք գնեցի: Հետո որոշեցինք հարսանիք անել: Հարսանիքի ամբողջ գու-մարը նույնպես ես տրամադրեցի: Սկեսուրս ոչ մի կոպեկ չավելացրեց:Ես չէի էլ խնդրում…
Հարսանիքից հետո ոչինչ չփոխվեց: Ես շարունակում էի աշխատել երեք հոգու փոխարեն: Սնունդ էի գնում, կոմունալներն էի վճարում: Շուտով սկսեցի լրջորեն մտածել երեխա ունենալու մասին:Սակայն իմ պլանները չպիտի կատարվեին:
Ընկերությունը, որտեղ աշխատում էի, սնանկ ճանաչվեց: Այդպես ես համալրեցի գործազուրկների շարքերը: Արսենն այդ ժամանակ անվտանգության աշխատակցի գործ գտավ: Երկու օր տանն է, մի օր աշխատում է: Շատ քիչ է վաստակում, բայց իրեն այդպես հարմար է:
Ես արդեն չորրորդ ամիսն է, ինչ աշխատանք եմ փնտրում: Բայց ապարդյուն: Սկեսուրս սկսել է փնթփնթալ, որ իրենց վզին եմ նստած: Եվ ոչ ոքի չի հետաքրքրում, որ մինչ այդ մեկ տարի ես եմ իրենց պահել:Հիմա արդեն 30 տարեկան եմ: Շատ եմ ուզում երեխա ունենալ:Ամեն գիշեր երազումս տեսնում եմ, որ փոքրիկ ունեմ: Բայց ամու-սինս կտրականապես դեմ է:
-Ինքներս հազիվ ենք գոյատևում, երեխային չենք կարողանա ոտքի կանգնեցնել: Դեռ ժամանակը չէ:
Ես արդեն ուժ չունեմ: Հասկանում եմ, որ ամուսինս նույնիսկ չի էլ մտածում երեխաների մասին: Նա ընդամենը 24 տարեկան է: Իսկ ես չեմ կարող սպասել: Բացի այդ, ով գիտի, թե երբ կգա հարմար պահը…Շատ եմ սիրում ամուսնուս, չեմ ուզում ամուսնալուծվել, ուղղակի ուզում եմ երեխա ունենալ իմ սիրելի տղամարդուց…