Ես ոչ համակարգիչ, ոչ էլ առավել ևս փոստային հասցե չունեմ,-ասաց տղան աշխատանքի ընդունվելու ժամա-նակ․ Չնայած, որ աշխատանքի չընդունեցին, բայց այդ խոս քերը նրա հաջողո ւթյան ուղին դարձան․․․Գործա-զուրկ մի տղա դիմել էր մի մեծ ընկերություն` գրասենյա կում մաքրողի աշխատանքի համար: Նա անցավ հար-ցազրույցի փուլը, իսկ հետո փորձնական մաքրեց հատակը:
– Դուք ընդունված եք, տվեք ինձ ձեր էլեկտրոնային փոստի հասցեն եւ մենք ձեզ կուղարկենք աշխատանքի ըն-դունման հայտադիմումը եւ կտեղեկացնենք՝ երբ կարող եք սկսել աշխատանքը, – ասաց գործատուն:
– Ես ոչ համակար գիչ ունեմ, ոչ էլ փոստային հասցե, – պատաս խանեց տղան:
Գործատուն, զարմացած տղայի պատաս խանից, ասաց.
– Ցավում եմ, բայց, եթե փոս տային հասցե չունեք, չեք կարող ընտրվել այս աշխա տանքի համար:
Տղան անհույս հեռացավ: Նա չգիտեր ինչ աներ, իսկ գրպանում միայն 10 դոլլար ուներ: Նա որոշեց գնալ սուպեր-մարկետ եւ գնել 10 կգ լոլիկ: Հետո լոլիկները դռնեդուռ վաճառեց եւ արդեն 2 ժամ անց նա կրկնապատկել էր իր գումարը; Գործողո ւթյունը 3 անգամ կրկնելով՝ այդ օրը նա տուն վերա դարձավ 60 դոլլարով: Տղան հաս կացավ, որ այս ճանա պարհով կարող է հաջողո ւթյան հասնել , եւ ամեն օր վաղ առա վոտից մինչեւ ուշ երեկո նա դռնե-դուռ լոլիկներ էր վաճառում: Արդյո ւնքում նրա գումարը օր օրի կրկնապատկվում ու եռա պատկվում էր:
Կարճ ժամանակ անց նա գնեց զամբյուղ, հետո բեռնատար,իսկ հետո արդեն սեփական բեռնափոխադրման ըն-կերությունը, որն 5 տարում դարձավ երկրում առաջատար ընկերություններից մեկը:Արդեն հաջողակ գործարա-րը մի օր հրավիրեց ապահովագրական գործակալի՝ կյանքի ապահովա գրություն կատ արելու համար: Երբ գոր-ծարքն արդեն ավարտված էր, գործակալը խնդրեց իրեն տրամադրել փոստային հասցե:
– Ես փոստային հասցե չունեմ,- պատասխանեց տղան:
– Իսկապե՞ս,- զարմացավ գործակալը, – դուք փոստային հասցե չո ւնեք եւ հաջ ողել եք հիմնել այս հսկա յական ընկերությունը, պատկերացնում եմ ձեր պաշտոնն ու դիրքը, եթե փոստային հասցե ունենայիք:
Գործարարը ժպիտով պատասխանեց.
– Գրասենյակի մաքրող:
Մի հիասթափվեք, եթե այսօր բախտը ձեզ չի ժպտում, լավագույն հնարավորությունները առջեւոմ ձեզ են սպա-սում: