Ես որդի ունեմ, իսկ դու․․․Ամեն առիթով հպարտանում էր հարևանուհիս, բայց երբ տղան մեծացավ․․․Մեր իրականության մեջ որդի
ունենալու գաղափարը շատերի համար առաջնային խնդիր է: Անպայման ուզում են որդի ունենալ: Շատ տղամարդկանց համար դա
նաև «ինքնասիրության» հարց է: Ծնողերը կարծում են, որ որդին իրենց օր ծերության տիրություն կանի, ինչպես ասում են. «թաղող
կունենան»: Բայց իրականում շատ անգամ ենք ականատես լինում այլ պատկերի:
Իմ հարևանի ընտանիքում 3 հրաշք աղջիկներ էին մեծանում, խելացի, դաստիարակված, հիանալի երեխաներ էին: Բայց նրանց հայ-
րը շարունակ ասում էր, որ իսկական տղամարдը պետք է արու զավակ ունենա,որ իր տոհմը շարունակի:Վերջապես նրա նվիրական
ցանկությունը կատարվեց, ծնվեց նրա որդին:Նա բոլորին ասում էր. «Ես արդեն որդի ունեմ,աշխարհը մի կողմ, նա մի կողմ»: Կինն
ու ամուսինը երես էին տալիս որդուն, ինչպես ասում էին.
«մեր մինուճարն է, մեր հույսն ու հավատը»:Այդ մինուճարը մեծացավ ու իսկական պատուհաս դարձավ ընտանիքի գլխին: Բակում
բոլոր երեխաների հետ վիճում էր, տանը քույրերը պիտի ենթարկվեին նրան, դպրոցում կռվարարի հեղինակություն էր ձեռք բերել,
իսկ ծնողները պաշտպանում էին նրան: Երբ հարևանները ակնարկում էին, որ տղային սխալ են դաստիարակում, մայրը վիճաբա-
նում էր և ասում էր.
«Դեռ կտեսնեք, թե ով է լինելու իմ տղան, դուք նրա ոտքերն եք համբուրելու»:Որոշ ժամանակ անց նրանք տեղափոխվեցին մեր շեն-
քից, ինչպես հետո իմացանք, այդ տղան գողություն էր արել հարևանների մեկի տանից և նրանք ամոթահար հեռացան շենքից: Տա-
րիներ անցան: Մի օր պատահաբար փողոցում հանդիպեցի հարևանուհուս՝ այդ տղայի մորը: Նա սաստիկ վիճակում էր: Ես դժվա-
րությամբ ճանաչեցի նրան:
Նա դառնագին լաց եղավ ու պատմեց, որ որդու պարտքերի պատճառով վաճառել են իրենց տունը: Նա քույրերի մեկի տանից խոշոր
գումար էր գողացել, որի համար հայտնվել էր բանտում:Խեղճ կինը պատմեց, որ տղան հաճախ էր ծեծում հորը ու իրեն, ստիպում էր
գումար գտնել իր համար: Հայրը, չդիմանալով այդ ամենին, մահացել էր սրտի կաթվածից, իսկ ինքը՝ ահա հայտնվել է փողոցում, քա-
նի որ ապրելու տեղ չունի:
Եվ ապրում է դւստրերից մեկի տանը:Ես նրանից բաժանվեցի շատ ծանր սրտով: Եվ շարունակ ինձ հարց էի տալիս, հասկացել է նա
արդյոք, որ այդ ամենը իրենց «մինուճարի» սխալ դաստիարակության արդյունքն է: Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ տղա և
աղջիկ երեխաների միջև այդպիսի տարբերակումը: Ուզում էի նրան հիշեցնել իր իսկ խոսքերը. «տղա ունենամ, որ փեսայի հույսին
չմնամ»: Սաստիկ ցավալի է: