Ես ու ամուսինս դարձել ենք մեր հարևանների բամբասանքի առարկան․ Պատճառը ինձ համար ուղղակի զարմանալի է․․․Որքան լավ
է լինում, երբ հարևանները միմյանց հանդեպ հարգանքով ու ջերմությամբ են լցված, երբ տեսնում են բակում, սրտանց ողջունում են,
հարցեր տալիս, լավ օր մաղթում: Մենք երկար ժամանակ հենց նման մարդկանց շրջապատում ենք ապրել, սակայն մի քանի ամիս ա-
ռաջ վերջապես բնակարան գնեցինք ու տեղափոխվեցինք բարձրահարկ շենք:Շատ ենք չարչարվել ու ջանքեր գործադրել,որ կարո-
ղանանք մեզ թույլ տալ ունենալ մեր տունը: Բայց ցավոք, հարևանների հետ մեր շփումը չստացվեց:
Երբ նոր էինք տեղափոխվել այստեղ, շենքի ավագը առաջարկեց միանալ վայբերի խմբին, որտեղ բնակիչները քննարկում են շենքի
հետ կապված տարբեր հարցեր: Հարմար է, ժամանակ չի խլում, ժամանակակից մոտեցում է. մենք դեմ չէինք: Բայց վերջերս վիճե-
ցինք բոլոր հարևանների հետ մի ընտանիքի պատճառով:Բոլորը քննարկում էին շենքում ապրող բազմազավակ ընտանիքին, որն
ունի ֆինանսական աջակցության կարիք: Խմբում գրանցված են բոլորը, բացի տվյալ ընտանիքից:
Շատ բարդ իրավիճակ է նրանց մոտ. մայրն ունի 6 երեխա ու հետևաբար՝ չի կարողանում աշխատել: Իսկ ամուսինը գործազուրկ է,
քանի որ նրան հաճախ են հեռացնում աշխատանքից՝ ուրիշինը վերցնելու վնասակար սովորության պատճառով: Ընտանիքը հիմ-
նականում ապրում է պետության կողմից տրվող օգնության հաշվին:Տունը գնել են ամուսնու ծնողները, նրանց մշտապես օգնում են
կամավորները՝ բերելով սնունդ ու հագուստ:
Ու ահա մեր խմբում հարևաններից մեկն առաջարկեց գումար հավաքել ու ծրարով տալ ընտանիքին՝ շենքի բնակիչների կողմից:
Բացի մեզնից՝ բոլորը համաձայնեցին: Նրանք համարում են, որ ամբողջ օրն աշխատող մարդիկ պարտավոր են արդար քրտինքով
վաստակած գումարը տալ անգործ տղամարդուն, ով 6 երեխա ունի:
Եթե նա ունի ոտք ու ձեռք, ինչու է իրեն թույլ տալիս պառկել բազմոցին ու սպասել, թե երբ կօգնեն ուրիշ մարդիկ կամ պետությունը:
Փոխանակ մտածի, թե ինչ գործ անի, ինչպես գումար բերի տուն, որ կերակրի ու հագցնի իր 4 դուստրերին ու 2 որդիներին, բազմա-
զավակ հայրը օգնություն է մուրում մեծահոգի մարդկանցից:Ես պահում եմ իմ կնոջն ու որդուն, այնքան էլ բարձր աշխատավարձ
չեմ ստանում:
Ինչու՞ ոչ ոք չի մտածում, թե ինձ որտեղից գումար, իսկ ես պիտի հոգ տանեմ մի մարդու ընտանիքի մասին, ով բացի երեխա ունենա-
լուց ուրիշ ոչինչ չի կարողանում անել, ով չգիտի՝ թե ինչ է պատասխանատվությունը:Արդեն քանի օր է, երբ տեսնում եմ հարևաննե-
րից որևէ մեկին, իրենց այնպես են պահում, կարծես անմարդկային քայլ եմ արել: Բայց նրանք չեն ուզում հասկանալ, որ քանի դեռ
օգնում են նման մարդկանց,թույլ են տալիս շարունակել չաշխատել ու ապրել ուրիշների հաշվին: Ոչ ոք չի ուզում հասկանալ, որ նման
«տղամարդիկ» օգտագործում են հարազատ երեխաներին՝ սեփական կյանքը դասավորելու համար: