Ես չեմ ուզում, որ ինքնասպան լինեն, դրա համար գրում եմ ՍԱ…

Մի քանի կանոն,

որ պետք կգա իմ էջում արտահայտվել կամեցողներին, մարդասիրաբար

Երեւի կարիք կա տարեկան 2-3 անգամ զգուշացնելու.

Երբ ես կարծիք եմ հայտնում, ես լավ հասկանում եմ, որ բոլորն այդ իրավունքն ունեն: Բայց բոլորը չեն հասկանում, որ երբ իրենք կարծիք են հայտնում, ուրեմն ես էլ կարծիք հայտնելու իրավունք ունեմ:

Կարծիքը միայն այն միտքը չէ, որ դուր է գալիս կամ հաճելի է, կարծիքը կարող է եւ դուր չգալ, անընդունելի լինել:

Կարծիքը չպիտի շփոթել ոչ վիրավորանքի, ոչ զրպարտության հետ, վիրավորանքն ու զրպարտությունը կարծիքի տակ սղղացնելու փորձերը լակոտության պրիմիտիվության մակարդակի հնարքներ են, որոնք բացահայտելու համար մեծ ջանքերի կարիք չկա: Վիրավորանքները կարող են հակադարձվել, կարող են չհակադարձվել, հավեսի հարց է, վիրավորանքին ի պատասխան կարող եմ գրել. «Սիկտիրիդ տաքսին եկել, սպասում եմ, իրերդ հավաքիր ու թռար, վճարած է, տաքսու մեջ չծխես՝ քեզնից հետո էլի են մարդիկ նստելու … » եւ այլն, կարող եմ բլոկել անպատասխան, թող գնան Երուսաղեմ՝ էն պատի տակ ողբան:

Սխալ եւ ճիշտ կարծիքներ չկան, բոլոր կարծիքները գոյության իրավունք ունեն: Կարելի է համաձայնել կարելի է չհամաձայնել, տասը րոպեից՝ համաձայնել կամ 200 տարի մնալ անհամաձայն:

Բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են առնում այլոց կարծիք հայտնելու իրավունքը, հիմնականում այն պատճառով, որ այդ կարծքին անընդունելի է, անհետաձգելի հոգեբուժական միջամտության կարիք ունեն, այլապես կարող են ինքնասպան լինել մի տխուր երեկո: Ան-հե-տա-ձը-գե-լի: Ես չեմ ուզում, որ ինքնասպան լինեն, դրա համար գրում եմ այս ուղեցույցը:

Մարդու հիմնարար իրավունքները բոլորի համար են: Բոլորը հավասար են ու չկան «ավելի հավասար» մարդիկ: Օրինակ, եթե խաղաղ բողոքի ցույցը 2018 թ հոկտեմբերի 2-ին ԱԺ բակում արդար էր կամ օրինավոր ցուցարարների համար, հետագա բոլոր խաղաղ բողոքի ցույցերը նույն տեղում օրինավոր պիտի համարվեն այդ ցուցարարների համար:

Թե որեւէ մեկը համարում է, որ այդ տարածքում առաջին ցույցը ՆՈՐՄԱԼ էր կամ ՕՐԻՆԱՎՈՐ էր, կամ ԱՐԴԱՐ էր, իսկ մյուս ցուցարարների ցույցերը ԱՆՆՈՐՄԱԼ, ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԵՎ ԱՆԱՐԴԱՐ ԵՆ, պիտի կարդա նախորդ կետը: Եթե դժվարություն ունեցավ հասկանալու, ինձ պիտի բլոկի՝ հոգին ազատի, որովհետեւ ես գեշ խասիաթ ունեմ, իմ դավանած արժեքներից չեմ նահանջում: Չբլոկելու դեպքում կարող է արագ քաշ գցել, ջղաձգվել, ծերանալ եւ կոմպը ջարդել:

Ինձ բարոյախրատական տոնով չարժե բացատրել, թե ինչ բան է բռնապետությունը, բռնությունը, անպատժելիությունը, անօրինական կալանքը, բանտը, քննադատության համար ավտո եւ գրասենյակ վառելը, պետության զավթումը, կթումը, թալանը, հեղափոխությունը: Կարելի է բացատրել, իհարկե, պատմել, թե ինչ փորձանքից ենք ազատվել անցած տարի, ինչ հրաշք էր եղածը, բայց չարժե:

Այնպես ինչպես կարելի է ժայռի կատարից թռնել, բայց չարժե: Իսկ մարդիկ, որոնք տասնամյակներով կզած են ապրել (սա մեղադրանք չէ, ուղղակի փաստագրում է) որոնց ռեժիմը բարձել է ինչքան կարեցել է, անծպտուն տարել են լուծը, կամ սուսիկ փախել են արտերկրի բնակլիմայական ու նպաստափախստականական պայմանները վայելելու, կամ էշի տեղ դրած ամեն ինչ արել են ընտրություն կեղծելուց սկսած մինչեւ ընտրակաշառք ուտելը, հիմա լեզուբերան են ելել, հասկացել են, որ ազատ արտահայտվելու համար իրենց գործից չեն լարելու եւ չեն գալու քացով ծեծեն, արդեն համարձակվում են լատինատառ ու կյուրեղատառ ինձ մարդու իրավունքների իրենց վարդապետությունը մատուցել, խրատել, թե ես հանքերից բան չեմ հասկանում, կառավարությունը իմաստուն է, հակաճառողները՝ տգետ, սադրիչ եւ ռեվանշիստ: Սրանց կարելի է խորհուրդ տալ՝ գրքեր կարդալ: Բայց չեն կարող, պիտի ետ նայեն, բայց վզերը ցավում է, պիտի սուս մնան, բայց լեզուները քոր է գալիս, զի բնազդ է առաջինը լինելը: Այնինչ լյուպեն-գյավազականները երբեք առաջինը լինել չի կարող: Սա իրենց չեն սովորեցրել:

Ամուլսարը շահագործելու Նիկոլի դիրքորոշման իմ քննադատությունը եւ քննադատությանս հիմնավորումները չկարդացած, չլսած, չհասկացած, հանքահենությունից զրոյական գիտելիքներով, գովազդի զոհ դառած ու քարոզի կտերը կերած մի քանի կենդանի փորձում են Նիկոլին ինձնից պաշտպանել, ինձ գյալմաբեխաբարի պիցցայակեր կոչել: Լավ կքրֆեի, եթե էրեխեքը քնած լինեին: Էդ թուլեքին կուզեմ խնդրել՝ ոտի տակ չընկնել: Չեմ կարող կոչ անել հարգել բազմակարծությունը, որովհետեւ կոնցլագերը վրեքով այնպես չի անցել, որ հոտայնությունից վեր որեւէ բան հասկանան:

Վերջինը. գյալմից ու խեռժիկից ուժեղ չլինեն (Աղազարյան, ականջդ կանչի), որքան իրենց հաջողվեց փակել արտահայտման ազատությունը, այնքան էլ էս նորելուկ կոյաբզեզներին կհաջողվի արգելել ազատ բանավեճը: Գրածներիս չեք դիմանում, տաշտը ջուր լցրեք նստեք մեջը:

Հետգրություն.
Ամուլսարը չի շահագործվելու: Ես տարակույս չունեմ: Հանքահենությանը մեր երկրում վերջ է տրվելու ընդհանրապես: Ինչ էլ որ շահագործվելու է, լինելու է միայն իրական հանրային գերակա շահով, ամենաանվտանգ տեխնոլոգիաներով, չափավոր ծավալներով եւ ոչ թե թալանչիական ձեւերով, ասես օտարի երկիր լինի, երկիր չէ, աղբանոց:

Կառավարությունը պարտավոր է նախ հանքարդյունաբերության հայեցակարգ մշակել՝ շատ որակյալ հանրային եւ մասնագիտական մասնակցությամբ, ապա, կարգի բերել մնացած հանքավայրերի շահագործման մեխանիկան, հետո նոր միայն, թե կարիք եղավ՝ նոր հանքեր բացելու մասին մտածել:

Ձեր՝ Կինո Երեւանի մայլի ազգային անվտանգության խորհրդի քարտաշ մանրանկարիչ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS