Ես չունեմ պարոն Փաշինյանի հնարավորությունը, որ միանձնյա որոշում կայացնեմ. Վահրամ Բաղդասարյան

«ԱԺ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հետ կապված որևէ բանակցություն կամ որոշում չենք կայացրել: Նորմալ բանակցային պրոցեսում բոլոր ուժերի հետ համաձայնություն գալու պայմաններում, եթե տրվի ժամանակ պատրաստվելու, համերաշխ, առանց ցնցումների՝ դա կլինի հուշագրի տեսքով, թե հայտարարության, հանգիստ գնանք ընտրությունների՝ ներաքաղաքական ցնցումներից խուսափելու համար: Եթե կլինի ուլտիմատումային խնդիր, չլինի փոխզիջում, բանակցություններն իմաստ չունեն»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին՝ եթե ընտրությունները դեկտեմբերին լինեն, ՀՀԿ-ն երաշխիք չի՞ տալիս, որ թեկնածու չի առաջադրի, ասաց. «Հոկտեմբերի 2-ի ժամը 17.45-ի հանդիպման ժամանակ ես հայտարարել եմ, որ չեմ կարող դեկտեմբերի հետ կապված որևէ երաշխավոր հանդիսանալ: Իմ խոսակցությունը վերաբերել է մայիս-հունիսին»:

Հարցին՝ չեք բացառո՞ւմ, որ թեկնածու առաջադրեք կամ այլ ուժի թեկնածուի սատարեք, նշեց. «Նման քննարկում չենք ունեցել: Հակված ենք բանակցային պրոցեսը շարունակելու»:

Հարցին՝ իսկ եթե չլինի՞ պայմանավորվածություն. «Եթե-ներով չենք խոսում: Ես չունեմ պարոն Փաշինյանի հնարավորությունը, որ միանձնյա որոշում կայացնեմ»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS