Ես պահանջում եմ, կինս հրաժարվում է․․․Նա եսասերի մեկն է, մտածում է միայն գեղեցիկ ապրելու մասին

—Մի՞թե չեմ կարող ինքս ինձ համար ապրել։ Մեր որդին արդեն 6 տարեկան է, ես մի կերպ եմ ուշքի եկել դեկրե-տից հետո։ Որդիս նոր դադարել է հիվանդանալ, դպրոց է գնում, հիստերիաներ չի անում։ Ես լավ աշխատանքի եմ տեղավորվել, մարզասրահ եմ հաճախում, վերջապես կարող եմ մազերս պարբերաբար ներկել։Ունեմ իմ եկա-մուտը, սկսել ենք ավելի լավ ապրել։

Այս ամառ կարողացանք մեկնել հանգստանալու․․․ իսկ ամուսինս սկսել է երկրորդ երեխա պահանջել։Ամուսինս օր ու գիշեր միևնույն բանի մասին է խոսում։ Ես դեռ չեմ արթնացել, իսկ նա սկսում է երկրորդ երեխայի մասին իր երգը։

Պիտի խոստովանեմ, որ ժամանակին երազում էի մեծ ընտանիք ու շատ երեխաներ ունենալու մասին, բայց անթերի ընտանիքի մասին պատկերացումներս կոտրվեցին,երբ բախվեցի կենցաղային խնդիրների հետ։

Ես փոքր երեխաներին մինչ այդ միայն գովազդներում էի տեսել։ Ամուսինս մատանին դրեց մատիս, նույնիսկ չհասցրեցի ապրել։ Հետո հղիացա, երեխաս ծնվեց։ Ու սկսվեց «ամենահետաքրքիրը»։Որդիս առողջ ու ամրա-կազմ էր, բայց շատ ակտիվ ու աշխույժ։ Ամուսինս պաշտում էր երեխային, բայց չէր հասցնում օգնել ինձ, քանի որ ամբողջ օրն աշխատանքի էր։ Ինձ վանդակում փակված թռչունի պես էի զգում։

Հետո տղաս գնաց մանկապարտեզ, չհասցրեցի ազատ շունչ քաշել, երբ նա սկսեց հիվանդանալ։ Մի ամսվա ընթացքում 2 անգամ հիվանդացավ ու որոշեցի նրան թողնել տանը։ Կես տարուց նորից փորձեցի, իրավիճակը չփոխվեց, էլի հաճախ էր հիվանդանում։

Չնայած բոլոր դժվարություններին, ամուսինս մշտապես ակնարկում էր երկրորդ հղիության մասին։ Բժիշկներ, հիվանդություն, ջերմություն․․․ ի՞նչ երկրորդ երեխա։ Ամուսինս հանդարտվում էր երկու օրով, բայց հետո նորից սկսում։Հիմա նա ամեն օր մեղադրում է ինձ․

—Դու եսասեր մարդ ես, մենք քո ինչի՞ն ենք պետք։ Շարունակիր հագուստ ու կոսմետիկա գնել, կարո՞ղ է ուրիշ ամուսին էլ գտնես։

Վերջերս էլ նա սպառնաց, որ կբաժանվի։ Բայց ինչի՞ է ինքը մատծում, որ ես ուզում եմ նորից 6 տարով զրկվել ազատությունից, նորից տակդիրներ փոխել, իսկ ինքը հանգիստ աշխատի ու ապրի։Կարծում եմ՝ շատերն ինձ հետ կհամաձայնեն, որ կինը պիտի որոշի, երեխա ունենալ ուզում է թե ոչ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS