Ես պաշտոնապես հայտարարում եմ. Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ՀՀԿ ընդդիմադիր գործիչները պարբերաբար նշում են, որ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դուշամբեում ձեռք բերած պայմանավորվածությունը չի պահպանվում և որ կրակոցների ինտենսիվությունը չի նվազել, Դավիթ Տոնոյանն ասաց.

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այս պահին ամենանվազ վիճակում են հրադադարի խախտումները» և դա, որոշիկիորեն պայմանավորվածությունների արդյունք է»։ Նախարարն ասաց, որ Ալիևի հետ կապուղին գործում է այս պահին։ Գործում է նաև Նախիջևանի ուղղությամբ .«Օպերատիվ կապ է հաստատված, աշխատանքները տարվում են»։ Ինչ վերաբերում է Ջոն Բոլթոնի ամերիկյան զենքի վաճառքի առաջարկությանը, նախարարն ասաց, որ զենքի շուկան բաց շուկա է, որտեղից ինչ կարողանում են գնում են.«Մենք այս պահին միացյալ նահանգներից ոչ մի առաջարկ չենք ստացել»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS