Ես սիրում եմ այնքան ժամանակ, քանի դեռ որդիս է սիրում,-ասաց սկեսուրս ու նույնիսկ պահանջեց, որ երեխայիս հետ դուրս գամ իր տան գրանցումից․․․

Ես սիրում եմ այնքան ժամանակ, քանի դեռ որդիս է սիրում,-ասաց սկեսուրս ու նույնիսկ պահանջեց, որ երեխայիս հետ դուրս գամ իր տան գրանցումից․․․

Բարև՛ բոլորին: Ցանկանում եմ քննարկել ընկերուհուս դստեր տխուր պատմությունը, ում սկեսուրն իր բնակարանի հաշվառումից հանել է (հանվել է բնակ ության վայրի գրան ցումից) նրան՝ անչափահաս երեխայի հետ միասին: Կյանք է…. և նման բա ներ միշտ պատահում են: Ո՞վ է ճիշտ: Ո՞վ է մեղավոր: Ինչպե՞ս դուրս գալ այդպիսի իրավիճակներից առանց բարոյական և ֆինանսական կո-րուստների:Պատմության նախաբանը` բարի սկեսուր:

Իմ ընկերուհին ապրում էր երեք սենյականոց բնակարանում ամուսնու և երկու դուստրերի հետ: Նրանցից մեկն ամուսնացավ և իր ամուսնուն բերեց իրենց տուն (իր մոր մոտ), իսկ երկրորդը,ում մասին խոսում ենք, ամուսնացավ և տեղափոխվեց իր ամուսնու մոտ` սկեսուրի կողմից գնված բնակարան:Սկեսուրը նրան սիրով ընդունեց՝ գրանցելով իր բնակարանում: Ծնվեց երեխան, ում նույնպես գրանցեցին սկեսուրի բնակարանում: Որդու ընտան իքի հարցերին նա չէր խառնվում:

«Ես սիրում եմ, քանի դեռ որդիս է սիրում»:

Շատ շուտով ընտանեկան կյանքում հսկայական ճեղք առաջացավ: Երկու տարեկան երեխայի հետ ընկերուհուս դուստրը վերադար-ձավ մոր տուն: Մեկ տարի անց՝ պաշտոնական ամուսնալուծություն:Այստեղ ես չեմ կարող դատել,թե ով է ճիշտ,ով է մեղավոր ամուս-նալուծության համար, քանի որ ընկերուհուս դուստրը հասուն աղջիկ է. նա ավելի քան 30 տարեկան է և բարդ բնավորություն ունի: Եվ հետո փոքրիկ երեխա…Բայց խոսքը դրա մասին չէ:

Խոսքն այն մասին է, որ սկեսուրը մտածեց, թե ընտանիքի փլուզման մեջ հարսն է մեղավոր: Պատժամիջոցներ և պատերազմ՝ ընդ-դեմ հարսի՝ երեխայի հետ միասին: Պաշտոնական ամուսնալուծությունից անմիջապես հետո սկեսուրը սկսեց պնդել, որ հարսը երե-խայի հետ դուրս գա բնակարանի հաշվառումից, պատճառաբանելով, որ իր որդին արդեն դուրս է եկել գրանցումից և գնացել հեռու-հեռու, իսկ ինքը նախատեսում է վաճառել բնակարանը և մեկնել նրա մոտ:

Ընկերուհիս վրդովված էր. ինչպե՞ս: Ի վերջո երեխան նրա հարազատ թոռն է:Եվ ընկերուհիս կտրականապես հրաժարվեց իր տանը գրանցել դստերը փոքրիկ թոռնուհու հետ, նրանց տանն իսկապես շատ մարդիկ էին գրանցված: Իսկ սկեսուրն առաջվանից ավելի էր պնդում դուրս գալ գրանցումից:

Նախկին հարսի խոսքն այն մասին է, որ ինքը և իր երեխան կդառնան անօթևան, եթե սկեսուրը չփոխի իր մտադրությունը:Եվ այս-պես սկսվեց պատերազմը: Սկեսուրը ոտնձգություններ սկսեց նախկին հարսի դեմ՝ հաղորդագրություններով և հեռախոսազանգե-րով պահանջելով դուրս գալ գրանցումից, իսկ ընկերուհիս ասաց.

«Ո՛չ: Դուստրս ու թոռս իրավունք ունեն այդ բնակելի տարածքի վրա, երեխան նույնպես նրա թոռն է,և անչափահասն իրավունք ունի բնակվելու գրանցման վայրում: Ավելին, դուստրս և, իհա՛րկե, նաև ձեր թոռը կացարան չունեն»:

Սա ավարտվեց նրանով, որ սկեսուրը դատական հայց ներկայացրեց` հարսին հանելով գրանցումից և շահեց այդ գործը:Մենք ցնցվ-ած էինք, քանի որ վստահ էինք, որ նրանք չեն կարող հանել երեխային, եթե նա այլ բնակարան չունի: Ի վերջո ընկերուհիս նույնպես պարտավոր չէ իր դստերը և երեխային բնակարան տրամադրել:Մյուս կողմից, կարող ենք հասկանալ նախկին սկեսուրին: Նա միայ-նակ կին է, գնել է այդ բնակարանը, որպեսզի իր որդուն առանձնացնի ընտան իքից, բայց, ի վերջո, պարզվում է, նա պետք է, համե-նայն դեպս, մինչև թոռնիկի 18 տարին լրանալը, բնակարանը հանձնի նախկին հարսին:

Բայց ավելի շատ ես ցավում եմ այս իրավի ճակում հայտ նված ընկերուհուս համար: Ի վերջո, այժմ նրա նցը ոչ թե երեք սենյականոց բնակարան է, այլ հանրակացարան:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS