Ես վիրավորված եմ մորիցս… Մի՞թե շաբաթական 5-6 ժամ թոռներին հատկացնել դժվար է, ի վերջո ես իր աղջիկն եմ, օտար մարդիկ չեմ նրա համար

Ես վիրավորված եմ մորիցս…Մի՞թե շաբաթական 5-6 ժամ թոռներին հատկացնել դժվար է, ի վերջո ես իր աղջիկն եմ, օտար մարդիկ
չեմ նրա համար։Ես նեղացած եմ մորիցս, նա ընդհանրապես ոչ մի կերպ չի մասնակցում երեխաներիս կյանքին: Մայրս նույնիսկ մեր
տուն չի գալիս այն բանից հետո, երբ երեխաներին մի քանի ժամով իր մոտ էի թողել:Հաճախ եմ հիշում մանկությունս.

ես ու եղբայրս ամբողջ ամառն անցկացնում էինք գյուղում՝ տատիկիս տանը, ամբողջ տարին անհամբեր սպասում էինք, թե երբ ենք
այնտեղ գնալու: Տատիկը մեզ համար գիրք էր կարդում, համեղ ուտեստներ պատրաստում, սիրում էր մեզ…Իսկ իմ երեխաներն ի-
րենց տատիկից նման ջեմություն չեն ստանում, էլ չեմ ասում նրա մասին, որ նա ընդհանրապես չի ուզում մեզ հետ շփվել:Մի՞թե շա-
բաթական 5-6 ժամ թոռնիկներին հատկացնելու մեջ ինչ-որ վատ բան կա, ի վերջո ես իր աղջիկն եմ, օտար մարդիկ չենք:

Վերջերս մեզ հրավիրել էին հարսանիքի, բայց երեխաների հետ ընդհանրապես հարմար չէր գնալ: Զանգեցի մորս և շատ խնդրեցի,
որ 4 ժամով երեխաներիս տանեմ իր մոտ, ինչին նա պատասխանեց.

-Մի հարց ունեմ. ու՞մ համար եք ունեցել այդ երեխաներին. իմ թե՞ ձեզ: Դե ինքներդ էլ պահեք, ես արդեն շատ եմ հոգնել: Չեմ ուզում
ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել, իսկ եթե նրանց հետ ինչ-որ բան պատահի…

Մենք ոչ մի տեղ չգնացինք:Ամուսնուս ծնողներն էլ այլ երկրում են ապրում, նրանցից նույնպես ոչ մի օգնություն չկա: Ես հասկանում
եմ, որ ոչ մեկից նեղանալու իրավունք չունեմ, որևէ մեկին չեմ կարող պահանջներ ներկայացնել, բայց միևնույնն է, ցավալի է…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS