Ես փչացրել եմ որդուս կյանքը, ու հիմա չեմ կարողանում ներել ինձ, թույլ չտաք իմ սխալը

Ասում են վատ մայր չի լինում, բայց ես վատ մայր եմ։ Ես խանգարեցի և թույլ չտվեցի, որ որդիս երջանիկ լինի, ես նրան զրկեցի երջանիկ լինելու հնարավորությունից։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ որդիս ծանոթացրեց իր ընտրյալի հետ, նա ինձ առաջին իսկ հայացքից դուր չեկավ:

Այդ կինը որդուցս երեք տարով մեծ էր, հասարակ ընտանիքից, ես փորձում էի որդուս համոզել, որ այդ աղջիկն իրեն հարմար չէ, բայց նա ինձ չլսեց:Ամուսնացան, իսկ ես նույնիսկ հարսանիքին չգնացի: 2 տարի նրանք ուրիշ քաղաքում ապրեցին, այդ ամբողջ ընթացքում մենք 3 անգամ ենք խոսել հեռախոսով: Իսկ հետո էլ որդիս վերա-դարձավ տուն. նրանք ամուսնալուծվել էին:

1 տարի անց նա սկսեց ուրիշ կնոջ հետ հանդիպել: Արտաքինից բարի և հմայիչ աղջիկ էր, բայց հետո իմացա, որ նա աղանդավոր է: Ես որդուս կտրուկ ասացի, որ նրանք չպետք է ամուսնանան, քանի որ այդ աղջիկը կքայ-քայի որդուս ուղեղը, ես միշտ խուսափել եմ աղանդներից ու աղանդավորներից։ Աղի-աղի արտասուք էի թա-փում, խնդրում նրան մոռանալ այդ կնոջ մասին։ Որդիս այս անգամ որոշեց հետևել իմ խորհրդին ու հեռացավ նրանից։

Բայց շատ էր տանջվում, շատ էր սիրում այդ կնոջը։ Ես նրան համոզում էի, որ շուտով նոր կին կգտնի։Որոշ ժամանակ անց որդիս ինքնակամ դուրս եկավ աշխատանքից, սկսեց ամեն օր խմել…ես մոլորության մեջ եմ:

Գիտակցում եմ, որ ես եմ մեղավորը, բայց հիմա էլ չեմ կարողանում ինչ-որ բան փոխել: Ես ինքս փչացրեցի որ-դուս կյանքը…37 տարեկանում նա ոչինչ չունի. ոչ ընտանիք, ոչ երեխա, ոչ աշխատանք…

Նրա նախկին կանայք արդեն վաղուց ամուսնացել են, երեխաներ ունեցել…Չգիտեմ, ինչպես վարվեմ, ինչ անեմ…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS