Ես քեզ չեմ սիրում, սիրահարված եմ ուրիշ կնոջ,-ասաց ամուսինս, բայց ես ինձ չկորցրեցի

Աննան և Արսենը արդեն 15 տարի միասին էին։ Մի օր ամուսինը եկավ տուն և հայտնեց, որ ուրիշ կնոջ է սիրա-հարվել։ Ոչ նրա ձայնի,ոչ էլ վարքի մեջ չկային ամաչելու կամ խղճի խայթի թեկուզ փոքր նշաններ։Արսենն ասաց, որ Քրիստինեի և իր միջև դեռ ոչինչ չի եղել, բայց ինքը պիտի անգպայման հասկանա, թե ինչ է կատարվում իր զգացմունքների հետ։

Կնոջ այն հարցին, թե երբ է հեռանալու տնից, ամուսինը պատասխանեց, որ շտապելու համար պատճառ չկա, ինքը դեռ պիտի հասկանա, թե ինչպես վարվել, իսկ կնոջը պատմել է նրա համար, որ հետո վերջինս անակնկալի չգա։

Աննային բարկացրեց ամուսնու անորոշությունը, ով չէր կարողանում հասկանալ, թե իր համար ով է ավելի կա-րևոր և թանկ։Կնոջ պատասխանը երկար չսպասեցրեց․ հենց հաջորդ օրը նա գնեց խանութի ամենաթանկար-ժեք և շքեղ զգեստը, որի համար վճարեց իր աշխատավարձի կեսը, իսկ մյուս կեսով էլ գնեց պայուսակ և կոշիկ-ներ։ Երեկոյան՝ առանց մի բառ ասելու, հագնվեց, շպարվեց և դուրս եկավ տնից։

Նյարդայնացած ամուսինը վազեց հետևից, սակայն կինը նույնիսկ չնայեց նրան․ նստեց տաքսին ու գնաց։ Ամ-բողջ երեկո անցկացրեց ընկերուհու տանը՝ արտասվելով և ամուսնուց գանգատվելով, իսկ կեսգիշերից հետո վերադառնալով՝ ձևացրեց, իբր ամեն ինչ շատ լավ է։Հաջորդ օրը Աննան կրկնեց նույն փորձարկումը։ Ամուսինը էլ չդիմացավ և մեծ սկանդալ սարքեց։

-Ինձ սխա՞լ եմ պահում։ Եթե ճիշտ եմ հիշում, դու պատրաստվում ես գնալ ուրիշ կնոջ մոտ։

-Ես լքել եմ նրան, հասկացա, որ սխալ եմ եղել։ Ես միայն քեզ եմ սիրում։ Ներիր ինձ։

Աննան բնականաբար ներեց ամուսնուն․ միասին անցկացրած 15 տարին խաղ չէ, բացի այդ ինքը չէր էլ պատրաստվում ամուսնուն տալ հենց առաջին հանդիպածին։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS