Ես քրտանաջան աշխատում էի չկասկածելով անգամ, որ ամուսինս այդ գումարները ծախսում է իր սիրուհու վրա․․․

Ես քրտանաջան աշխատում էի չկասկածելով անգամ, որ ամուսինս այդ գումարները ծախսում է իր սիրուհու վրա․․․Նրանց ընտանի-
քում վաստակողը Նաստյան էր: Նա էր կառավարում իր ձեռնարկությունը, մինչ ամուսինը գործատուների առաջարկներին էր սպա-
սում: Իսկ հետո պարզվեց, որ նա զվարճացել է իր կնոջ փողերով:

Ամուսնանալուն պես Անդրեյին հաջողվեց Նաստյայի գլուխը մտցնել, թե ինքը հանճարեղ մարդ է: Եվ չի կարող աշխատել որտեղ որ
պատահի: Իրեն պետք են արժանավայել առաջարկներ:Հետևաբար, Նաստյան միայնակ աշխատելով՝ չշտապեցրեց ամուսնուն աշ-
խատանքի փնտրտուքի հարցում:Ծնողները նրան գումար էին հատկացրել իր սեփական գործի համար, աղջիկը բացեց իր փոքրիկ
գեղեցկության սրահը:

Անձամբ և՛ ղեկավարում էր, և՛ սպասարկում հաճախորդներին: Այն բացվում էր առավոտյան ժամը 8-ին, փակվում՝ երեկոյան 10-ին:
Անդրեյը շարունակում էր սպասել, մինչև ուղտի պոչը գետին հասնի, և հանգիստ ծախսում էր կնոջ վաստակած գումարները: Չէ՞ որ
Նաստյան դեմ չէր: Ընդհակառակը, նա ինքն էր ասել՝ ամեն ինչ ընդհանուր է: Նա շարունակում էր հավատալ, որ հանճարեղ ամուս-
նու բախտը մի օր կբերի, և այն ժամանակ նա բոլորին ցույց կտա:

Միակ բանը, որ անհանգստացնում էր Նաստյային, հաճախակի վեճերն էին: Բայց դա ևս հասկանալի էր: Նա տուն էր վերադառնում
գիշերը, ոտքի վրա չէր կարողանում կանգնել, իսկ ամուսինը, ինչ-որ բան պատրաստելու փոխարեն,նրանից նաև ընթրիք էր պահան-
ջում: Իսկ անձնական երջանկության համար ընդհանրապես ժամանակ չէր մնում:Նաստյան ուրախ կլիներ ավելի քիչ աշխատել, որ-
պեսզի հաճախ ամուսնու կողքին լիներ: Գործերն արդեն առաջ էին գնում:

Արդեն լավ եկամուտ էր ստանում, և չէր ուզում դա ձեռքից բաց թողնել: Նա ստիպված էր ամբողջ օրը շարժվել:Բայց մի օր Նաստյան
պատահաբար լսեց, ամուսբու հեռախոսային խոսակցությունը ինչ-որ մեկի հետ, և ամեն ինչ հասկացավ, քանի որ նա ասում էր.

«Լա՜վ, սիրելի՛ս, ես քեզ վաղն անպայման կզանգահարեմ»: Այսպիսով,ուրիշ կին էր հայտնվել նրա կյանքում:Նաստյան շատ հետաքր-
քիր բաներ իմացավ: Պարզվեց, որ արդեն մեկ տարի է, ինչ ամուսինը սիրուհի ունի և նրա վրա էր ծախսում այն գումարները, որոնք
վաստակել է ինքը: Ավելին, անցած աշնանը մեկ շաբաթով մեկնել է Բուլղարիա՝ հանգստանալու:

Բայց պարզվեց, որ նա միայնակ չի հանգստացել այնտեղ:Իհա՛րկե, երբ ճշմարտությունը բացահայտվեց, ամուսինը փորձում էր հայ-
ցել նրա ներողամտություն: Բայց Նաստյան արդեն խելքի էր եկել։ Եվ նա որոշեց կյանքը սկսել զրոյից: Այսպիսով, այժմ դավաճան ա-
մուսինը հուսահատ աշխատում է խանութում՝ որպես անվտանգության աշխատակից: Ստիպված էր հպարտությունը մի կողմ դնել,
քանի որ պետք է ինչ-որ բանով ապրել: Կնոջ փողերն այլևս չկան, իսկ իր սիրուհուն պետք չէր դատարկ գրպաններով:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS