Եղբայրս եկել էր մեզ տեսակցության: Մենք ճաշեցինք, հետո կինս երեխային տարավ զբոսանքի: Ես սուրճ պատրաստեցի, մի կուշտ զրուցեցինք:
Հետո եղբորս խնդրեցի հեռուստացույց նայել մինչ ես կլվանամ ափսեները; Եղբայրս զարմացած նայեց ինձ ու կշտամբանքով ասաց.»Իսկ կինդ ինչու չի լվանում, այս ո՞ւր ես հասել, տղամարդուն սազական չէ տնային գործերով զբաղվելը; Ես երբեք չեմ օգնում իմ կնոջը, նրա պարտականությունն է տնային գործերով զբաղվելը»:
Ես նստեցի եղբորս դիմաց ու նրան ասացի.
— Ես չեմ օգնում կնոջս, նա ամեն ինչ հրաշալի է անում; Ես օգնում եմ կնոջս ափսեները լվանալ, որովհետև ես էլ եմ օգտվում այդ սպասքից: Ես կնոջս հետ միասին զբաղվում եմ երեխաներիս խնամքով, որովհետև ես հայր եմ և պարտավոր եմ: Իմ երեխաները երկու ծնող ունեն՝ հայր և մայր և երկուսս էլ հավասար պարտավորություն ունենք երեխաների նկատմամբ:
Ես հաճախ արդուկում եմ լվացված հագուստները, որովհետև դրանք իմ ու իմ երեխաների և իմ կնոջ հագուստներն են: Ես այս տան լիարժեք անդամն եմ, այլ ոչ թե օգնականը, ես այստեղ հյուր չեմ, որ գալիս է միայն ուտելու, լոգանք ընունելու, քնելու և որոշ ծառայություններից օգտվելու համար;
Ես օգնում եմ կերակուր պատրաստել, որովհետև ես էլ եմ ցանկանում ուտել: Հիշո՞ւմ ես ինչպես էր մեր մայրիկն առավոտնից միչև ուշ գիշեր աշխատում, իսկ մեր հայրը մատը մատին չէր տալիս նրան օգնելու համար: Ես չեմ ուզում, որ կինս մեր մայրիկի նման տանջվի ու հոգնած տեսք ունենա: Ես ուզում եմ, որ իմ երեխաների մայրը միշտ գեղեցիկ ու առողջ լինի: