Ես օգնում եմ մայրիկիս, սակայն կինս ու զոքանչս բողոքի ալիք են բարձրացնում

Ինձ մեծացրել է մայրս միայնակ, շատ մեծ դժվարությամբ: Ես երբեք չեք մոռանում նրա հոգնած դեմքը, երբ գալիս էր աշխատանքից ու շտապում էր գնալ երկրորդ աշխատանքի վայրը: Եվ ես ինքս ինձ խոստացա, որ երբեք չեմ մոռանա նրա դժվարությունները, և երբ կարողանամ աշխատել,  կօգնեմ մայրիկիս:

Երբ աշխատանքի անցա, ես ամբողջ աշխատավարձս տալիս էի մայրիկիս: Երբ եկավ ժամանակը ամուսնանալու, մայրս ասաց, որ այլևս չի կարող ինձանից գումար վերցնել, որովհետև այդ գումարն իմ ընտանիքին է հարկավոր: Ես չհամաձայնվեցի և ամեն ամիս նրատալիս եմ իմ աշխատավարձի ուղիղ կեսը: Մայրս մեղավոր աչքերով նայում է ինձ ու ասում. «Բեռ եմ դարձել որդիս»:

Երբ լրացավ մեր ամուսնության մեկ տարին կինս ասաց, որ նրա մայրը պետք է տեղափոխվի մեր բնակարան: Ես չընդդիմացա, գնահատեցի կնոջս հոգատարությունը իր ծնողի նկատմամբ:

Բայց որոշ ժամանակ անց, հասկացա, որ սխալվել եմ: Վերջի շրջանում կինս սկսեց դժգոհել, որ օգնում եմ մայրիկիս:
Սկզբում որոշեցի ձայն չհանել, մտածելով, որ կհասկանան, բայց մի օր կինս ասաց.

— Ես չեմ հասկանում, նրան իր թոշակը չի բավարարու՞մ, որ քեզանից է փող պոկում:

— Երես եք տվել, ձեր «վզին է նստել»- ասաց զոքանչս, — դուք երեխա ունեք, ձեր գումարը պետք է ձեր
երեխային ծառայի:

Ես արեցի մի բան, որ որպես մարդ անընդունելի եմ համարում, բայց ստիպված էի: Ես զոքանչիս դուրս արեցի իմ տանից, երբ կինս լացակումած ասաց, նա ապրելու միջոց չունի, պատասխանեցի նրանց իսկ խոսքերով:

— Չեմ հասկանում, թոշակը չի բավարարու՞մ, որ մեր «վզին է նստել», մենք երեխա ունենք մեր գումարը պետք է մեր երեխային ծառայի:

Չգիտեմ ճիշտ եմ վարվել, թե ոչ, բայց զայրույթս չկարողացա զսպել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS