Ես 45 տարեկան եմ, բայց այդպես էլ չեմ ամուսնացել… Մի շատ կարևոր հետևություն եմ արել անձնական հարաբերությունների վերաբերյալ…

Ես 45 տարեկան եմ, բայց այդպես էլ չեմ ամուսնացել… Մի շատ կարևոր հետևություն եմ արել անձնական հարաբերությունների վե-
րաբերյալ…Ես 45 տարեկան մի կին եմ, ով ամբողջ կյանքում սպասել է իր արքայազնին,բայց նա այդպես էլ չի եկել:Չգիտեմ, էլի սպա-
սեմ թե արդեն ուշ է: Այնքան շատ են երիտասարդ, գեղեցիկ, անթերի մաշկով ու մազերով աղջիկները…

Ես ում եմ պետք…Բանն այն է, որ տարեց տարի ապրելն ավելի է դժվարանում: Գոնե իմ տունն ունեմ, աշխատանք, այնքան էլ շատ
չեմ վաստակում, բայց ինձ հերիքում է: Ունեմ որոշակի հավաքած գումար,որովհետև ոչ մեկ չկա իմ կողքին, եթե ինձ մի բան պատա-
հի, պիտի ինքս լուծեմ հարցերս:

Երբեմն նայում եմ կանանց, ովքեր սովորեցնում են, որ պետք է ներդրումներ կատարես ինքդ քո մեջ: Այսինքն եթե բավականաչափ
ներդրում կատարես, քեզ կարգի բերես, մշտապես հետևես արտաքինիդ, հովանավոր կգտնես: Բայց ես այս ամենը չեմ հասկանում
ու չեմ ընդունում:

Ու պիտի նշեմ, որ վատ տեսք չունեմ 45 տարեկանի համար, իսկ ներարկումներ ու լիցքեր անել չեմ ուզում: Այսինքն հովանավոր գտ-
նելու հույսս էլ կտրեմ…Լսել եմ նաև այսպիսի պատմություններ. աղջիկները համացանցով ծանոթանում են տղաների հետ, ժամադր-
վում սրճարանում, նրանց հաշվին սնվում ու կորում են: Նման աղջիկների մեկնաբանություններ եմ երբեմն տեսնում, որ ասում են՝
գոնե շաուրմա կերա…

Ի՞նչ շաուրմա, առավելագույնը, որ ինձ առաջարկել են՝ սուրճն է եղել, այն էլ նախընտրել եմ ինքս վճարել: Որտեղի՞ց են գտնում ստա-
մոքսի հովանավորների…Մի խոսքով, երկար մտածելուց հետո այս եզրակացությանը եկա. իմ լավագույն ու ամենահուսալի իմ հովա-
նավորը… ես ինքս եմ: Համաձայն չե՞ք:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS