Եվ այս ամենի հետ սարսռում եմ ,երբ մտածում եմ թե Նիկոլը ինչ է դրել ժողովրդի հաղթանակի զոհասեղանին … Ամենաթանկը `իր զավակներին ,իր ընտանիքը

Վարչապետի ընտրության օրը ես ինձ խոստացա, որ երբեք չեմ քննադատելու ,ըմբռնումով եմ մոտենալու բոլոր սխալներին(եթե լինեն դրանք)։
Ես Հայաստանի քաղաքացի Նարինե Ասատրյանս, երազում էի որ մի օր serjաrobizmի վերջը գա , և ով էլ լինի այն մեկը ,որ կնախաձեռնի ու կառաջնորդի ,գնալու եմ իր հետևից ,ու գնալու եմ մինչև վերջ ։
Այդ մեկը Նիկոլն էր ,մարդ ում երբեք լուրջ չեմ ընդունել ,ու հենց սկզբից խոստովանեցի, որ անգամ ձայնը նյարդերիս վրա ազդում էր ։

Հստակ գիտակցել ,ու գիտակցում եմ ,որ եղել ու լինելու են թերություններ ,որ վարչապետի համար շատ բարդ է լինելու ,որ ոչ մի բան հենց այնպես հեշտ ու սահուն չի լինելու ։
Հստակ գիտակցում եմ, որ տեսանելի ու անտեսանելի պատերազմ է սկսվել ,և կհաղթենք եթե չտրվենք սադրանքների ,չհիասթափվենք ամեն չնչին վրիպակից ,որ պիտի պայքարենք միասին հնարավոր ու անհնար միջոցներով ,որ նպատակին հասնելու համար միասնություն ու կամք է պետք ։
Եվ այս ամենի հետ սարսռում եմ ,երբ մտածում եմ թե Նիկոլը ինչ է դրել ժողովրդի հաղթանակի զոհասեղանին … Ամենաթանկը `իր զավակներին ,իր ընտանիքը ,կարիերան …իր անունն ու պատիվը …ամեն ինչ ,ինչ ունի։
Իսկ ես ,դու,բոլորս ինչ ենք պատրաստ զոհաբերելու ։
Եվ այս ամենը գիտակցելով, խոստումս պահելու եմ ,ու մինչև վերջ քայլելու եմ վարչապետի հետևից ,բոլորի հետ վազելու եմ փողոց եթե Նիկոլը ժողովրդի կարիքն ունենա։
Սա #իմ_քայլն է դեպի հաղթանակ ։
#Վարչապետի_հետ_եմ_մինչև_վերջ
Իսկ դու ?

Աղբյուր՝Narin Paylakian -ի ֆեյսբուքյան էջից

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS