Ես մասնագիտությամբ բժիշկ-անասթեզիոլոգ եմ ,կես դրույքով աշխատում եմ ծննդատանը:Սովորաբար լինում եմ կեսարյան հատման ժամանակ,ինչը այնքան էլ բարդ երևույթ չէ:
Հիմնականում նման դեպքերում կատարում ենք էպիդուրալ անզգայացում,որի ընթացքում ծննդաբերողի գիտակցությունը տեղում է լինում:
Իմ մասնագիտական կյանքում շատ տարբեր դեպքեր են եղել,սակայն այս մեկը հավերժ մնացել է հիշողությանս մեջ:Մի անգամ հիվանդանոց բերեցին մի 30-ամյա կնոջ:Բժիշկն ասաց,որ կնոջ ամուսինը շատ խանդոտ է և թույլ չի տվել,որ կինը ստուգումների գնա
Կնոջ մոտ բարդ դեպք էր,քանի որ արդեն 8 ժամ է ցավերը սկսել էին,երեխայի սրտի աշխատանքը գրեթե չէր լսվում:Ամուսնուն հազիվ էին համոզել,որ կնոջը բերեն հիվանդանոց:
Կնոջ և երեխայի կյանքը վտանգի տակ էին,ամեն վայրկյանը հաշված էր:Կինը դեռ գիտակցություն ուներ:Ես արագ ընդհանուր ցավազրկում կատարեցի,սակայն այն կազդեր միայն 20 րոպեից:Ես և բժիշկը չգիտեինք,թե ում փրկենք:
Ես մոտեցա կնոջը և ասացի,որ ցավազրկումը կազդի միայն 20 րոպեից,սակայն այդ ժամանակ արդեն փրկելու ոչինչ չի լինի:Կարող ենք սկսել այժմ:
Կա մեծ հավանականություն,որ այդ դեպքում երկուսն էլ կփրկվեն:
Կինը համաձայնեց կատարել կեսարյան հատում առանց անզգայացման:Մենք կապեցինք նրան և բժիշկը կատարեց առաջին կտրվածքը:
Կինը անդադար բղավում էր,սակայն վախից չեր շարժվում,որպեսզի երեխային չվնասի:Բժիշկը շարունակում էր…
Բժիշկը կարողացավ հանել երեխային,կտրեց պորտալարը,և լսվեց երեխայի առաջին ճիչը:
Կինը ժպտաց երջանկությունից,նրա դեմքին թեթևություն կար:Բժիշկը շարուանակեց վիրահատությունը,նա պետք է կարեր դներ:
Այդ ժամանակ արդեն անզգայացումը սկսեց ազդել,և մենք բարեհաջող ավարտեցինք ծննդաբերությունը:
Այս դեպքը մայրական ամենահզոր հերոսական քայլերից էր:2 շաբաթ անց մայրիկին և աղջկան դուրս գրեցին:Կինը դատի տվեց ամուսնուն և հաղթեց դատը: