Ավտոբուսը մարդաշատ էր, ամեն կանգառում ուղևորների թիվը ավելանում էր: Իմ կողքին ճերմակահեր կին էր կանգնած: Մենք ավտոբուսի առաջամասում էինք:
Երբ մոտեցանք հերթական կանգառին իմ կողքին կանգնած տարեց կինը, որ կլիներ 80 տարեկան,
մոտեցավ վարորդին և ասաց.
— Որդիս, ներող կլինես, ես չեմ կարող վճարել, խնդրում եմ հեռախոսիդ համարը տուր, ես մի քան օրից թոշակ եմ ստանալու, կզանգեմ, կգաս կտամ այդ գումարը:
Այդ պահին ես մոտեցա, որպեսզի վճարեմ, և ինձ նման մի քանի ուղևոր ևս պատրաստ էին վճարել տատիկի համար, բայց վարորդն ասաց.
— Տատիկ ջան, մի անհանգստացիր, հանգիստ կարող ես իջնել:n Երբ տատիկը պատրաստվում էր իջնել, ես առաջացա որպեսզի նրան օգնեմ, հանկարծ վարորդն ասաց.
— Սպասիր տատիկ, վերցրու սա, մինչև թոշակ ստանալը քեզ պետք կգա:
Ես նկատեցի, որ վարորդը տատիկին գումար էր տալիս:
— Որդիս, պետք չէ, ես կսպասեմ մինչև թոշակը ստանամ, անչափ շնորհակալ եմ, որ ուղեվարձի համար չսրտնեղվեցիր:
— Խնդրում եմ, տատիկ, վերցրու սա, — ասաց նա գումարը դնելով տատիկի վերարկուի գրպանը: Տատիկի աչքերն արցունքով լցվեցին.
— Շնորհակալ եմ, որդիս, Աստծո օրհնանքը թող միշտ քեզ լինի, բալա ջան, ես սա չեմ մոռանա, ես ամեն օր կաղոթեմ քեզ համար:
Ավտոբուսի ուղևորներից շատերը հուզվեցին և ամեն կողմից օրհնանքի խոսքեր էին լսվում ուղղված վարորդին:
Երևի ուղևորներից շատերն այդ օրը տուն գնացին ինձ պես հիացած ու հուզված:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն