Հաճախ հաջողակ լինելու և մոտենալու համար մարդու իդեալին, ով ուզում ես դառնալ, պետք է հրաժարվել որոշ սովորություններից:
1. Հրաժարվիր անառողջ ապրելակերպից
Կա երկու բան, որոնց մասին միշտ պետք է հիշես՝ առողջ սննդակարգ և ֆիզիկական ակտիվություն:
2. Հրաժարվիր կարճաժամկետ նպատակներից
Հաջողակ մարդիկ երկարաժամկետ նպատակներ են դնում, գիտեն, որ այդ նպատակները արդյունքն են կար-ճաժամկետ սովորությունների, որոնց իրենք հետևում են ամեն օր:Զգա տարբերությունը՝ «Ամռանն ընդառաջ նիհարելու համար սպորտով զբաղվել» և «Սպորտով զբաղվել՝ դառնալու համար նա, ով ուզում ես»:
3. Հրաժարվիր քչից
Եթե չես օտագործում մեծ հնարավորությունները կամ երազանքներիդ չես թողնում իրականանալ, երբեք չես բացահայտի քո իրական ներուժը:
4. Հրաժարվիր արդարացումներից
Հասկանալը, որ դու պատասխանատու ես քո կյանքում տեղի ունեցողի համար, միաժամանակ վախեցնող և գրավիչ է: Դա հաջողության հասնելու միակ ճանապարհն է, որովհետև արդարացումները սահմանափակում են և թույլ չեն տալիս աճել անձնապես և պրոֆեսիոնալ առումով:
5. Հրաժարվիր ֆիքսված մտածելակերպից
Ֆիքսված մտածելակերպ ունեցող մարդիկ կարծում են, որ իրենց ինտելեկտը կամ տաղանդը ֆիքսված գծեր են, որոնց առկայության դեպքում այլևս ոչինչ անել պետք չէ:Սակայն հաջողակ մարդիկ շատ ժամանակ են ծախսում մտածողության զարգացման, գիտելիքներ ձեռք բերելու, նոր հմտություններ ստանալու, սեփական ընկալումը փոխելու համար:
6. Հրաժարվիր «երջանիկ տոմսին» հավատալուց
Հաջողակ մարդիկ գիտեն, որ իր վրա ամենօրյա աշխատանքը ժամանակի ընթացքում կտա ցանկալի արդյունք-ները:
7. Հրաժարվիր քո պերֆեկցիոնիզմից
Ոչինչ երբեք կատարյալ չի լինի, որքան էլ ջանանք: Անհաջողության վախը հաճախ խանգարում է ցանկալին կյանքի կոչել: Բայց շատ հնարավորություններ կորցնում ենք, եթե սպասում ենք պահի, երբ ամեն ինչ իդեա-լական կլինի:
8. Հրաժարվիր բազմախնդրությունից
Հաջողակ մարդիկ դա գիտեն: Նրանք մի բան են ընտրում՝ բիզնես-հանդիպում, զրույց կամ մարզում:
9. Դադարիր վերահսկել ամեն ինչը
Հրաժավիր բաներից, որոնք չես կարող վերահսկել, և կենտրոնանալ նրանց վրա, որոնք կարող ես: Միայն այդ դեպքում կկարողանաս իսկապես ինչ-որ բան վերահսկել:
10. Հրաժարվիր նրանից, ինչը չի համապատասխանում քո նպատակին
Հաջողակ մարդիկ գիտեն, որ նպատակներին հասնելու համար պետք է «ոչ» ասեն իրենց ընկերների, ընտանի-քի և գործընկերների որոշակի գործողություններին և պահանջներին: Արդյունքը հետո կլինի:
11. Հրաժարվիր քո կյանքի թունավոր մարդկանցից
Մարդիկ, ում հետ ամենաշատ ժամանակ ենք անցկացնում, ազդում են նրա վրա, թե մենք ով ենք դառնում: Կան մարդիկ, ովքեր քիչ բանի են հասել անձնական և պրոֆեսիոնալ կյանքում, կան մարդիկ, ովքեր ավելի կատարյալ են, քան մենք:Առաջինների հետ ժամանակ անցկացնելու դեպքում հաջողություն չես ունենա:Երկրորդների դեպ-քում ավելի հաջողակ կդառնաս:
12. Հրաժարվիր բոլորին դուր գալու քո պահանջմունքից
Միակ բանը, որ կարող ես անել, յուրահատուկ մնալն է, ամեն օր բարելավվելը: Իմացիր՝ եթե չկամների թիվն աճում է, դա նշանակում է, որ դու կարևոր բաներ ես անում:
13. Հրաժարվիր սոցցանցերից և հեռուստատեսությունից քո կախվածությունից
Վեբ-կայքերով և հեռուստացույցով զբաղվելը ժամանակակից հասարակության հիվանդություններ են: Եթե քո նպատակները կախված չեն անմիջականորեն դրանից,նվազագույնի հասցրու դրանցից կախվածությունը և այդ ժամանակն ուղղիր բաների, որոնք կարող են հարստացնել կյանքդ: