Բողկը հարուստ է բազմաթիվ օգտակար հատկություններով:Այն արդյունավետ միջոց է լյարդի,լեղապարկի, վա-հանաձև գեղձի և աղեստամոքսային տրակտի հիվանդությունները բուժելու համար:Ներկայացված են բողկի օգտակար հատկություններից մի քանիսը:
Այն օգնում է՝
1․ ազատվել տոքսիններից,
2․ լուծել լեղապարկում առկա քարերը,
3․ վերացնել ստամոքսի ծանրության զգացողությունը,
4․ բարելավել շնչառական համակարգի աշխատանքը,
5․ նվազեցնել խոլեստերինի մակարդակն օրգանիզմում,
6․ կարգավորել շաքարի մակարդակը արյան մեջ՝ ի հաշիվ պարունակվող յոդի քանակության, որը 7․կարգավորում է նաև վահանաձև գեղձի աշխատանքը,
8․ կարգավորել արյան շրջանառությունը:
Բողկով պատրաստված բաղադրատոմսերը՝ առողջական վիճակը բարելավելու համար։ Ներկայացված բաղա-դրատոմսի օգնությամբ դուք կկարողանաք լուծել երիկամներում և լեղապարկում կուտակված քարերը: Ձեզ անհրաժեշտ է՝
1․ 4-5 հատ բողկ,
2․ 2 բաժակ ջուր,
3․ ½ կիտրոնի հյութ:
Այնուհետև պատրաստեք խառնուրդ վերը նշված բաղադրամասերից և խմեք 20 օր շարունակ: Բուժման ըն-թացքում անհրաժեշտ է խմել 2լ ջուր` օրական կտրվածքով:Մյուս բողկով բաղարատոմսն օգտակար է սինու-սիտի, բրոնխիտի և արտրիտի բուժման համար:
Ձեզ անհրաժեշտ է՝
1․ 4 բողկ,
2․ 1 թ. գ. քերիչով անցկացված կոճապղպեղ,
3․ 100 մլ մեղր,
4․ 1 կիտրոնի հյութ:
Վերը նշված բաղադրամասերը խառնեք բլենդերի օգնությամբ միչև որ այն դառնա միատարր զանգված: Oրա-կան 3-4 անգամ խմեք 1 ճ. գ. պատրաստված խառնուրդից: Պահեք այն ապակե տարրայի մեջ սառնարանում: Եվ հիշե՛ք, որ ժողովրդական բժշկության ցանկացած բաղադրատոմս կիրառելուց առաջ, նախևառաջ, հարկ է խորհրդակցել բժշկի հետ:
Եղեք առողջ