Երբեք չեմ մոռանա, թե ինչերի միջով անցա․․․Երեխաս ծնվեց, եկանք տուն, ու հանկարծ կիսուրս արգելեց, որ մոտենամ երեխային։Չեմ մոռանա ինչերի միջով անցա ամբողջ հղիությանս ընթացքում: Սկեսուրս շատ էր օգնում ինձ, որ ամեն բան լավ լինի, շատ չծանրաբեռն վեմ, հետևեմ առողջությանս: Շատ ուշադիր էր ու հոգատար, նույնիսկ զարմանում էի ու լավ էի զգում ինձ այդ փաստից: Բայց ամեն ինչ կարծես գլխիվայր շուռ եկավ, երբ ծնվեց երեխաս:
Տան առաջին թոռն էր, երկար սպասված, բոլորը սպասում էին, ինչպես և ես: Բայց երբ հիվանդանոցից եկանք տուն, սկեսուրս ձեռքիցս վերցրեց, ասեց դու պառկի, ես երեխուն կնայեմ: Այդ օրը նորմալ վերաբերվեցի այդ ամենին, քանի որ իրոք հանգստի կարիք ունեի: Սա կայն հետո հասկացա, որ սկեսուրս ուղղակի չի թողնում ես զբաղվեմ իմ երեխայով: Ամեն ինչ վերցրել էր ձեռքը. ինքն էր խանոմում երե խային, միայն ուտելու համար էր ինձ մոտ բերում, ես էլ շատ ծանր վիճակում էի, լավ չէի զգում ինձ, չէի կարողանում ինչպես հարկն է խոսեմ հետը:
Մի քանի օր անցավ հասկացա, որ այդ ամենից ծանր ապրումների մեջ եմ ընկնում, արդեն ֆիզիկապես ինձ լավ էի զգում ու խոսեցի սկ եսուրիս հետ, որ արդեն ամեն ինչ ինքնուրույն կանեմ, երեխան ինձ մոտ կմնա: Բորբոքվեց ասեց՝ աղջիկ ջան, քեզնից ինչ երեխա պահ ող, շատ բան չես հասկանում, ես կանեմ ինչ պետքա, կմեծանա արդեն կտամ քեզ:
Ապշել էի, ասեցի՝ ես իմ երեխային կարող եմ պահել ու խնամել, ու էլ չխառնվես ոչ մի հարցի դու տատիկն ես ու տատիկի պես սիրի, մայրը ես եմ, ես գիտեմ ինչ կանեմ: Չէր վստահում ինձ սկեսուրս, մտածում էր մի սխալ բան կանեմ, բայց ամուսնուս էլ ասեցի, խոսեց մոր հետ ու սկեսուրս կամաց-կամաց հարմրավեց այն մտքին, որ ինքը մայրը չէ, այլ տատիկը: