Երբևէ մտածել եք, որ այս 18 իրերը պիտանելիության ժամկետ ունեն. Հետևեք այս խորհուրդներին, մի վտանգեք Ձեր առողջությունը

Այս 18 իրերը մենք գրեթե հավերժական ենք համարում, բայց նրանք նույնպես ունեն պիտանելիության ժամկետ:

Կարող ենք գրազ գալ, որ դուք հնարավոր է երբեք չեք մտածել, թե որքան կարող են ծառայել սրբիչը, կոշիկը, նույնիսկ ավտոմեքենայի նստատեղը: Ահա թե որոնք են այն իրերը, որոնց ժամկետի մասին պետք է իմանալ:

Բարձեր 2-3 տարի

Բնական մաշումը բերում է նրան, որ բարձը կորցնում է, սկզբնական որակները, որոնց արդյունքում հանգեցնում է գլխացավերի, վզի ցավերի:

Հողաթափեր 6 ամիս

Հաճախ են հողաթափերում սնկեր բազմանում, այնպես որ հաճախ է պետք դրանք լվանալ:

Սպունգ 2 շաբաթ, քիսա 6 ամիս

Լոգարանում շատ հեշտ են բազմանում սնկերն ու բորբոսը, այնպես որ խորհուրդ է տրվում այդ ժամկետից հետո փոխել սպունգն ու քիսան:

Սրբիչ 1-3 տարի

Դուք լվանում և արդուկո՞ւմ եք սրբիչը յուրաքանչյուր լոգանքից հետո: Ավելի հավանական է, որ ուղղակի կախում եք, որ չորանա: Խոնավությունը բակտերիաների բազմացման համար լավագույն վայրն է: Այնպես որ պարբերաբար լվացեք սրբիչները:

Ատամի խոզանակ 3 ամիս

Շատերն են ատամի խոզանակները փոխարինում, երբ այն արդեն սկսում է մաշվել, բայց պետք չէ այդքան երկար սպասել, եթե ձեր առողջությունը թանկ է ձեզ համար:

Սանր 1 տարի

Սանրերը պետք է լվանալ ամեն շաբաթ, իսկ փոխել` մեկ տարի հետո:

Բուրավետ յուղեր և հարդարանքի ջուր` 1-3 տարի

Եթերայուղերով օծանելիքները կարող են զարդարել ձեր հարդարանքի սեղանիկը ընդամենը երեք տարի, եթե բացված չեն, իսկ բացելուց հետո` ժամկետը կրկնակի փոքրանում է:
Հարդարանքի ջուրը կարելի է օգտագործել արտադրելուց 4 տարի հետո, իսկ բացելուց հետո 2 տարի:

Մանկական ծծակ 2-5 շաբաթ

Լատեքսից ծծակը պետք է փոխել անկախ նրա արտաքին տեսքից: Լատեքսը հեշտ է կոտրվում իսկ առաջացած ճաքերը լավ միջավայր են միկրոբների բազմացման համար:

Մանկական ավտոսայլակ 6-10 տարի

Պլաստիկը ժամանակի ընթացքում մաշվում է, կորցնում իր ձևը չի կարող ապահովել երեխայի անվտանգությունը: Այնպես որ մի մտածեք, որ սայլակները անժամկետ են:

Կրծկալ 1-2 տարի

Կրծկալը չի կարող հավերժ լինել: Հենց որ կրծկալը կորցնում է իր էլաստիկությունը, հենց անհարմարություն եք զգում, պետք է դեն նետել այն և գնալ խանութ նորը գնելու:

Սպորտային կոշիկներ 1 տարի

Անգամ եթե մարաթոնյան վազքի չեք մասնակցում, կամ ամեն օր չեք մարզվում, միևնույն է, այդ ընթացքում հասցնում է մաշվել արտաքին զսպանակող շերտը:

Համեմունքներ 1-3 տարի

Աղացած համեմունքները պետք է պահել 6 ամիս:

Ալյուր 6-12 ամիս

Առաջին տեսակի ալյուրը պետք է պահել 6 ամիս:

Կրակմարիչներ 15 տարի

Եթե որևէ վնասվածք նկատեք, ապա անմիջապես փոխարինեք այն:

Հոսանքի երկարացման կաբել 1-2 տարի

Առանց մեկնաբանության; Այն կարող է ունենալ աննկատելի ճաքեր, հետո էլ հանկարծ պայթել:

Հականեխիչներ 3 ամիս

Երեք ամիս անց արդյունավետությունը կորում է

Միջատասպան միջոցներ 2 տարի

Այն ուղղակի օգուտ չի տա:

Չմոռանաք այս օգտակար տեղեկություններով կիսվել ընկերների հետ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS