Երբևէ ուշադրություն դարձրել եք ժամացույցի թվանշաններին 11:11. Ահա թե ինչ է դա նշանակում…

Հաճախ է լինում, երբ նայում եք ժամացույցին, սլաքները ցույց են տալիս 11:11, փորձե՞լ եք այդ ժամանակ երազանք պահել:

Զարմանալի է, բայց շատ մարդիկ են այդպես վարվում:

Հետաքրքրական է, որ 11:11 օրվա մեջ միակ ժամն է, երբ չորս թվերը միևնույնն են:  Կա ևս մեկ այդպիսի համադրություն 22:22, սակայն  11:11 այլ կերպ է ընկալվում:

Այն հաճելի է աչքերի և մտքի համար, հատկապես նրանց համար, ովքեր ձգտում են  կատարյալ կազմակերպման  և կարգուկանոնի:

Շատերը հավատում են, որ այդ ժամանակը ստեղծված է հատուկ այն բանի համար, որ մեր պահապան հրեշտակները   կարողանան կապ հաստատել մեզ հետ և այդ ժամանակ երազանք են պահում:

Նումերոլոգիայում 11 թիվը հատուկ է, դա հոգևոր մաքրության խորհրդանշանն է:

Կարծիք կա, որ դա  ամենահարմար ժամանակ է ինքնավերլուծության համար և մտքերը, հույզերը, զգացմունքները կարգի բերելու համար:

Հետաքրքրական է, սակայն 11 : 11 համադրությունը ազդեցություն է ունեցել նաև պատմության վրա:

Առաջին Համաշխարհային  պատերազմը ավարտվել է  1918 թվականի 11-րդ ամսի 11-րդ օրվա 11-րդ ժամին: Բեռլինի պատի  անկումը տեղի է ունեցել  11:11.89

Ալեքսանդր Բելը առաջին հեռախոսազանգը կատարել է  1876 թվականի մարտի 11-ին. 1+8+7+6 = 22, ինչը նույնն է 11 + 11: Այնուամենայնիվ, այս ամենը խորհելու առիթ է տալիս:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS