Երբ բարություն կամ լավություն ես անում, զգույշ եղիր․․․Շնորհակալության ալիքը չհարվածի քեզ։Մտապահեք այս 6 ոսկե կանոննե-
րը, դրանք ձեզ պետք կգան կյանքում։
- Մի կուտակեք խռովը, դա ձեզ վրա թանկ կնստի
Անհրաժեշտ է սովորել ներել։ Դա պետք է ոչ թե ուրիշին, այլ առաջին հերթին հենց ձեզ։ Պարտադիր չէ շարունակել շփումը նեղաց-
նողի հետ։Մի նեղացեք երեխաներից, եթե նրանք ձեզ չեն հասկանում։Որպիսի նրանք հասկանան ձեզ, պիտի անցնեն միևնույն կյան-
քի ուղին։ Ձեր միջև կա ահռելի ժամանակային տարածություն։ Այդպես եղել է և կլինի։ Հայրերի ու որդիների խնդիրը՝ մշտական խն-
դիր է։

- Բարություն անելիս բարություն մի ակնկալիր
Մի սպասեք, որ ուրիշները պիտի ձեզ սիրեն ու հարգեն։Սովորեք հաճույք ստանալ նրանից,որ դուք բարություն եք տալիս այն ժամա-
նակ, երբ ձեր սիրտն է դա ուզում, այլ ոչ թե պարտադրում են ձեզ։
- Մի քննադատեք
Քննադատությունն անօգուտ է, քանի որ այն ստիպում է մարդուն պաշտպանվել, և որպես կանոն, մարդը փոևձում է արդարացնել
ինքն իրեն։
- Մի վիճեք
Միևնույնն է, ոչ մեկին ոչինչ չեք ապացուցի։ Յուրաքանչյուրը մնում է իր կարիծիքին։ Ոչ ոք ձեզ լիարժեք չի հասկանա, քանի որ ամեն
մեկն ունի իր սեփական կյանքի փորձը։Մի ստիպեք ուրիշներին որպես ճշմարտություն ընդունել ձեր անցյալը։Ցանկացած գործողու-
թյուն, որ անում եք առանց դիմացինի ցանկության, նույնիսկ նրան սիրելը, ագրեսիա է։

- Գնահատելով դիմացինի վարքը՝ փորձեք հաշվի առնել նաև հանգամանքները
Մեր սեփական դրական անձը կապված է նրա հետ, որ մենք կարողանում ենք ներել ուրիշների անպատշաճ վարքը՝ ուշադրություն
դարձնելով իրավիճակին և հանգամանքներին,բայց չենք ներում նրանց՝կազմելով ամբողջական դիմանկար՝ելնելով կոնկրետ իրավի-
ճակից և հանգամանքներից։
- Մի պահանջեք և մի ակնակալեք, որ ուրիշները պիտի ձեզ նման լինեն
Կան մարդկանց տարբեր տեսակներ, որոնք տարբերվում են միմյանցից գիտակցման և ինքնագիտակցման մակարդակներով։ Մի
զարմացեք, որ մարդկանց մտքերը, մոտիվները և արժեքները տարբերվում են ձերինից։
